Սոցիալական աջակցության ծրագրերի շրջանակներում նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին «Վալլեքս» խումբը մի շարք մշակութային միջոցառումների իրականացման աջակից եղավ։

Ստեփանակերտի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի դահլիճում նոյեմբերի 22-ին կայացավ  ՀՀ ժողովրդական արտիստ Կարեն Ջանիբեկյանի տիկնոջ՝ բեմադրիչ  Լիանա Անթառանյանի  «Ես և նա» մոնոներկայացումը: Լիանա Անթառանյանը  նշել է, որ այս տարի լրացել է Կարեն Ջանիբեկյանի 85-ամյակը:

«Այս տարվա մեր հյուրախաղերը նվիրված են լինելու Վարպետի հիշատակին:  Կարեն Ջանիբեկյանը մտադիր էր  Ստեփանակերտում թատրոնի վերանորոգումից հետո ներկայացում ունենալ, սակայն չհասցրեց:  Ես փորձում եմ իրագործել  նրա կիսատ թողածը: Նման միջոցառումները կարևորվում են նրանով, որ ապրեցնում են Արցախը»,-ասել է դերասանուհին։

Նոյեմբերի 19-22-ը Վոլգոգրադում անցկացվեց  «Победили вместе» միջազգային կինոփառատոնը, որի շրջանակներում Հայաստանից փառատոնին ներկայացվել էր «Հաղթանակ, որ կերտվել է խելքով» ֆիլմը։

Նոյեմբերի 1-ից Ալավերդու քաղաքային թատրոնը սկսել է Իվան Կուզմենկոյի «Հեքիաթ խոհարարի տղա Իվան Լուսաբերի մասին» հեքիաթի բեմադրական աշխատանքները, որը «Վալլեքս»  խմբի հովանավորությամբ ամանորին կներկայացվի Ալավերդցի երեխաներին։ Հիշեցնենք, որ Ալավերդու թատրոնը տարվա մեջ աշխատում է ութ ամիս և երկու ամիս լրացուցիչ աշխատանքը կարևոր աջակցություն է թե թատրոնի աշխատողներին և թե Ալավերդու մշակութային պահպանության գործին։

Լուսաբանում՝ Անկյուն + 3 ՀԸ