Լոռու մարզպետն այցելել է «Վալլեքս» խմբի «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերություն: Ընկերության տնօրենի և ստորաբաժանումների ղեկավարների հետ հանդիպմանը ներկայացվել է 250-ամյա պղնձարտադրության պատմությունը, քննարկվել ներկա բնապահպանական խնդիրները: Խոսվել է նաև ընկերության կողմից պետական բյուջե վճարվող բնապահպանական տույժերից համայնքին տրվող մասհանումների հնարավոր ավելացման անհրաժեշտության մասին: Այնուհետև մարզպետն ու նրան ուղեկցողները շրջել են պղնձաձուլարանում, եղել աղացագնդերի արտադրությունում:

Լուսաբանում՝ Անկյուն+3 ՀԸ