Ընկերությունների «Վալլեքս» խումբը ոչ ֆորմալ հիմքերով ձևավորված միություն է, որում ներգրավված ընկերությունները համախմբվել են տնտեսական գործունեության իրականացման, գործարար էթիկայի, կորպորատիվ սոցիալական պատասխանատվության և այլ հարցերում սկզբունքային ընդհանրությունների շնորհիվ: Խմբի ընկերությունների գործունեության ոլորտները ընդգրկում են լայն շրջանակ` հանքարդյունաբերություն, հիդրոմետալուրգիա և պիրոմետալուրգիա, գիտահետազոտական աշխատանքներ, ինֆորմացիոն տեխնոլոգիաներ, հյուրանոցային գործ, էկո-զբոսաշրջություն և այլն:
Ցանկացած ոլորտում, գործունեության ցանկացած տեսակ իրականացնելիս «Վալլեքս» խմբի ըներությունները ղեկավարվում են առաջադեմ աշխարհում ընդունված մեթոդների ու տեխնոլոգիաների կիրառման, գործունեության տնտեսական, բնապահպանական և սոցիալական հետևանքների հավասարակշռման հրամայականներով:
Խմբի յուրաքանչյուր ընկերություն ունի իր անցած պատմական ուղին, իր նվաճումները, իր յուրօրինակ անհատական դիմագիծն ու ձեռագիրը, և «Վալլեքսը» հավակնում է լինել այնպիսի անձանց ու կազմակերպությունների խումբ, որում խմբային շահը գերակա է անձնական շահի նկատմամբ, սակայն ոչ մի անդամ չի ձուլվում խմբին` կորցնելով անհատականությունը, որտեղ յուրաքանչյուրը դավանում է խմբային արժեքները` առանց դավաճանելու սեփական համոզմունքներին:
«Վալլեքս» խումբն ունի Կորպորատիվ պարգևներ և վարում է դրանց ռեեստր: