Բաժնի կողմից լուծվող հարցերի շրջանակի մեջ մտնում են ՀՀ օրենսդրությամբ պահանջվող բնապահպանական փաստաթղթերի փաթեթի կազմումը, մշակումը և հաստատման ներկայացումը (ինչպես գործող, այնպես էլ նախագծվող ձեռնարկությունների համար), ձեռնարկության հոսքաջրերի հետ աղտոտող նյութերի սահմանային թույլատրելի արտանետումների և մթնոլորտ սահմանային թույլատրելի արտանետումների նորմատիվների, ջրօգտագործման և ջրահեռացման նորմերի, ձեռնարկության էկոլոգիական անձնագրերի մշակումը: Բաժինը զբաղվում է տեխնոլոգիական կանոնակարգերի, ՇՄԱԳ-ի (շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում), նախագծերի բնապահպանական մասի, բնապահպանական միջոցառումների մշակմամբ, թափոնների և արտանետումների անձնագրավորմամբ:
Շրջակա միջավայրի պահպանության բաժինը զբաղվում է նաև շրջակա միջավայրի վրա լեռնամետալուրգիական ձեռնարկությունների (այդ թվում պոչամբարների) գործունեության ազդեցության ուսումնասիրմամբ, ներառյալ ստորգետնյա և մակերևութային ջրերը, օդը, հողը, ֆլորան և ֆաունան: Անհրաժեշտության դեպքում այդպիսի համալիր հետազոտությունների իրականացման ժամանակ հրավիրվում են մասնագետներ (բուսաբաններ, կենդանաբաններ, հողագետներ և այլն): Բաժինը իրականացնում է շրջակա միջավայրի մոնիտորինգ, գետերում (այդ թվում՝ փոքր վտակներում) ջրի կազմի սեզոնային դիտումներ, կատարում է հոսաջրերի և բնական ջրերի լրիվ վերլուծություն, որոշում է փոշու և տարբեր գազերի պարունակությունը մթոլորտում (ունի համապատասխան լիցենզիա):
Կատարած աշխատանքները
Շրջակա միջավայրի պահպանության բաժնի մշակած ապարատները ներդրված են ԱՊՀ-ի տարբեր ձեռնարկություններում (Նորիլսկի կոմբինատ, ՅուժՈւրալնիկել, Ռուսաստանի և Ուկրաինայի հարստացուցիչ ֆաբրիկաներ):
Բաժինը մշակել է Կապանի հանքավայրի հանքերի ջրերից պղնձի կորզման տեխնոլոգիա` տալով տեխնոլոգիական կանոնակարգ, Ագարակի կոմբինատում արտոնագրվել և ներդրել է սուլֆիդ պարունակող հոսքաջրերի մաքրման մեթոդ, այնտեղ էլ ներդրված է եղել ջրի շրջապտույտի սխեմա` ԴՊՖ ինգիբիտորի օգտագործմամբ: Մշակել են հանքերի ջրերի մաքրումից և արժեքավոր բաղադրիչների օգտագործումից հետո դրանց օգտագործման տեխնոլոգիաներ, մթնոլորտ վնասակար արտանետումների, այդ թվում ծծմբի անհիդրիդի նվազեցման սխեմաներ: Բաժինը նաև զբաղվում է հանքահարստացման ֆաբրիկաների պինդ թափոնների համալիր օգտագործման հիմնախնդիրներով, դրանց հիմքի վրա տարբեր սպառողական ապրանքների (ապակի, օխրա և այլն) ստացմամբ: