Զանգվածային լրատվության միջոցների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին
Վերջին օրերին պայմանավորված Թեղուտի ՓԲ ընկերության հարստացուցիչ ֆաբրիկայի աշխատանքների պլանային դադարով, «Վալլեքս» խմբի ընկերությունների հասցեներով տարբեր ԶԼՄ-երից և ՀԿ-երից ստացվել են բազմաբովանդակ հարցումներ, որոնք, սակայն, վերաբերում են ոչ միայն ֆաբրիկայի շահագործման դադարին, այլև խմբի ընկերությունների գործունեության ամենատարբեր ոլորտներին, այդ թվում՝ արտադրական և ֆինանսատնտեսական ցուցանիշներին:
Ստորև, «Վալլեքս» խմբի ընկերությունների տեղեկատվական հաղորդագրությունը.
«Վալլեքս» խմբի ընկերությունների
2017թ. ամփոփիչ արդյունքները և 2018թ. սպասելիքները
Անցած 2017 թվականը նախորդ՝ 2016 թվականի համեմատ բարեհաջող տարի էր «Վալլեքս» խմբի ընկերությունների համար. աննախադեպ աճ են արձանագրել խմբի ընկերությունների ինչպես արտադրական, այնպես էլ ֆինանսա-տնտեսական ցուցանիշները:
Աղյուսակ 1. Արտադրական ցուցանիշներ
2016թ. | 2017թ. | |||||||
«Թեղուտ» | «Բեյզ Մեթըլս» | «Էյ Սի Փի» | Ընդամենը 2016թ. | «Թեղուտ» | «Բեյզ Մեթըլս» | «Էյ Սի Փի» | Ընդամենը 2017թ. | |
Հանքաքարի արդյունահանում
(մլն տոննա) |
8.08 | 1.75 | 9.83 | 7.98 | 3.90 | 11.88 | ||
Խտանյութի արտադրություն
(հազար չմտ.) |
135.71 | 30.24 | 165.95 | 113.06 | 84.05 | 197.11 | ||
Անզուտ պղնձի արտադրություն
(հազ. տոննա) |
12.92 | 12.92 | 12.80 | 12.80 |
Այսպես, № 1 աղյուսակում բերված տեղեկատվության համաձայն հանքաքարի արդյունահանման ծավալները 2017 թվականին շուրջ 2 մլն. տոննայով գերազանցել են նախորդ տարվա ցուցանիշը՝ հասնելով տարեկան շուրջ 12 մլն տոննայի: Շուրջ 31. 000 տոննայով էլ ավելացել է պղնձի խտանյութի արտադրությունը՝ հատելով տարեկան 200 000 տոննայի սահմանագիծը: Խմբի ընկերությունների գործունեության ընթացքում աննախադեպ ու պատմական այս ցուցանիշը հիմնականում պայմանավորված է 2017 թ. ապրիլ-մայիս ամիսներին «Բեյզ Մեթըլս» ընկերության Կաշենի կոմբինատի 2-րդ հերթի գործարկմամբ:
Գրաֆիկ 1. Հասույթ
Թիվ 1 գրաֆիկում արձանագրված է «Վալլեքս» խմբի եկամուտների աճի դինամիկան. 358 մլն ԱՄՆ դոլարի արտադրանքի և ծառայությունների վաճառք 2017թ. ընթացքում՝ 2016 թվականի 272 մլն ԱՄՆ դոլարի դիմաց: Սա ևս նախկինում չգրանցված բարձր արդյունք է խմբի համար, որը պայմանավորված է ինչպես հանքարդյունաբերական արտադրանքի ծավալների, այնպես էլ 2017 թվականին նախորդ վիճակագրական ժամանակամիջոցի համեմատ պղնձի միջազգային գների աճով: Հանգամանքների բարենպաստ ընթացքի և արտադրական ցուցանիշների աճի շնորհիվ մեզ հաջողվեց զգալի ֆինանսական միջոցներ ուղղել ինչպես մեր երկու հայկական հանրապետությունների՝ Հայաստանի և Արցախի պետական բյուջեներ, այնպես էլ խմբի վարկային պարտավորությունների մարմանը:
Գրաֆիկ 2. Վճարումներ պետական բյուջե
Թիվ 2 գրաֆիկում ներկայացված են ընդհանուր վճարումները պետական բյուջեներ, որտեղ նույնպես ռեկորդային ցուցանիշ է արձանագրվել, ավելի քան 52 մլն ԱՄՆ դոլար՝ նախորդող տարվա 41 մլն ԱՄՆ դոլարի փոխարեն:
Գրաֆիկ 3. Աշխատակիցներ
Արձանագրվել է խմբի ընկերությունների աշխատակիցների թվաքանակի կայունացում՝ մոտ 3500 աշխատող (գրաֆիկ No 3):
Եվ գրաֆիկ No 4, որտեղ ներկայացված է գործունեության 20 տարիների ընթացքում (սկսած 1997-ից) Հայաստանի Հանրապետությունում և Արցախում արված խմբի բոլոր կապիտալ ներդրումների ծավալները, որոնք գերազանցում են 726 մլն ԱՄՆ դոլարը:
Գրաֆիկ 4. Աճողական ներդրումներ
Խմբի հիմնական արտադրական ընկերությունները և դրանց 2018թ. ծրագրերը
«Բեյզ Մեթըլս» ՓԲԸ
2018 թվականը ընկերությունը սկսել է պղնձի խտանյութի կայուն արտադրությամբ, և սպասվում է, որ հունվար ամսին արտադրությունը կգերազանցի 9,5 հազար տոննան։ Ընկերությունն իր առջև 2 հիմնական խնդիր է դրել. առաջին՝ շարունակել 2017թ. սկսված Կաշենի հանքավայրի մանրակրկիտ երկրաբանահետախուզական ուսումնասիրման ինտենսիվ աշխատանքները՝ հաստատված հանքաքարի պաշարների ավելացման նպատակով, երկրորդ՝ 2-րդ կիսամյակում բարձրացնել կոմբինատի արտադրողականությունը մինչև 40%՝ հանքում և ֆաբրիկայում հավելյալ սարքավորումների տեղադրման, արտադրության տեխնոլոգիական շղթայի կատարելագործման, ինչպես նաև հանքարդյունահանման 40%-ով ավելացման հաշվին։ Փաստացի, խոսքը գնում է կոմբինատի արտադրության հզորության մինչև 7 մլն. տոննա/տարի ավելացման մասին։
«Էյ-Սի-Փի» ՓԲԸ, պղնձաձուլական գործարան
2017թ. վերջին Պեկինում չինական CITIC Group ընկերության գործընկերների հետ հաջողվեց ստորագրել համաձայնագիր բազային տեխնոլոգիաների ընտրության ավարտի և Հայաստանում զտված պղնձի և պղնձե իրերի հայ-չինական համատեղ արտադրության ստեղծման վերջնական նախագծի պատրաստման վերաբերյալ: Հիմնական ֆինանսավորումը նախատեսվում է ստանալ չին գործընկերների կողմից։ Ահռելի մեծ աշխատանք է սպասվում, քանի որ դեռևս կան չլուծված տեխնոլոգիական խնդիրներ՝ կապված հայաստանյան շուկայի առանձնահատկությունների հետ։
«Թեղուտ» ՓԲԸ
2014թ. վերջին գործարկված «Թեղուտ» ՓԲԸ նոր լեռնահարստացուցիչ կոմբինատը, երեք տարվա անընդմեջ նախագծա-նորմատիվային բարձր ցուցանիշներով աշխատանքներից հետո, 2018թ. հունվարի 12-ից դադարեցրել է պղնձի և մոլիբդենի խտանյութի արտադրությունը՝ պլանային-կանխարգելիչ վերանորոգման աշխատանքների նպատակով։ Աշխատանքների դադարը կարող է տևել 2 ամիս և ավելի, քանի որ այդ ժամանակահատվածում պետք է լուծվի նաև պոչամբարի մեջ լցվող պոչանքների տեխնոլոգիական պարամետրերը նոր ստանդարտներին համապատասխանեցնելու խնդիրը։ Դա անհրաժեշտ կլինի հատկապես մոտակա տարիներին կոմբինատի պլանավորված զարգացման ընթացքում։
«Թեղուտ» ընկերության համար 2018թ. հավանաբար լինի դժվար տարի, քանի որ բացի վերոնշյալ արտադրական և տեխնոլոգիական խնդիրներից, ընկերության վրա դրված է նաև բանկերի առջև վարկային պարտավորությունների ծանր բեռը։
«Թեղուտ» ՓԲ ընկերությունը ներկայում շարունակում է ՀՀ Լոռու մարզի Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրում օգտակար հանածոյի արդյունահանման ծավալների ավելացման ուղղությամբ իր նախապատրաստական աշխատանքները։ Մասնավորապես, ՀՀ բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ կողմից 31.08.2017թ. տրված՝ նախատեսվող գործունեության թիվ ՏԱ 44 տեխնիկական առաջադրանքով, ինչպես նաև Ընդերքի մասին Հայաստանի Հանրապետության
օրենսգրքում ու ոլորտը կարգավորող օրենսդրությունում 2016-2017 թվականների ընթացքում (ներառյալ մինչև 2017 թվականի օգոստոսը) կատարված փոփոխություններով առաջադրված պահանջներին համապատասխան ընկերությունը կազմակերպել է «Թեղուտի պղնձամոլիբդենային կոմբինատի ընդլայնում մինչև 15 մլն. տ/տարի» նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության հիմնական գնահատման վերաբերյալ կազմված հաշվետվության ու այլ փաստաթղթերի լրամշակումը, որից հետո փաստաթղթերի ամբողջական փաթեթը կներկայացվի ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ընթացք տալու համար։
Ստորև կգտնեք նաև հնչեցված առանձին հարցերի պատասխաններ պարունակող տեղեկատվական հղումներ.
https://www.facebook.com/permalink.php?story_fbid=2001699003414699&id=1948474565403810