Գիտահետազոտական աշխատանքների հիմնական ուղղություններն են պղնձի, մոլիբդենի և բազմամետաղային խտանյութերի և դրանց վերամշակման ժամանակ առաջացող միջանկյալ արգասիքների վերամշակումը:
Լաբորատորիայում իրականացվում են հետևյալ աշխատանքները`
- մետալուրգիական գազերի վնասազերծման տեխնոլոգիական սխեմաների մշակում
- մետալուրգիական փոշիների վերամշակում` հազվագյուտ մետաղների կորզմամբ
- մոլիբդենային խտանյութերի համալիր վերամշակման գործընթացների կատարելագործում` ռենիումի, սելենի զուգահեռ կորզմամբ և ծծմբային գազերի օգտագործմամբ
- էլեմենտար ծծմբից և պղնձի ու մոլիբդենի խտանյութերի թրծման ժամանակ առաջացող ծծումբ պարունակող գազերից ծծմբային նատրիումի սինթեզ
- ձեռնարկությունների տարբեր թափոններից ազնիվ մետաղների կորզում
- էլեկտրոլիզի գործընթացի պարամետրերի օպտիմալացում
- պղինձ-էլեկտրոլիտային շլամներից ազնիվ մետաղների և սելենի կորզում
Կատարված աշխատանքներ
Մետալուրգիայի լաբորատորիան կատարել է աշխատանքներ պղնձի հիմքով նոր զոդանյութերի ստացման ուղղությամբ, մշակել է մետաղաթերմիայի եղանակով պղնձի խտանյութերից պղնձի ստացման տեխնոլոգիա, կազմել է պղնձի խտանյութերի վերամշակման, ինչպես նաև պղնձի խտանյութի սուլֆատացնող թրծմամբ պղնձարջասպի ստացման տեխնոլոգիական կանոնակարգեր:
Մշակել է կարծր համաձուլվածքներից պատրաստված կտրող թիթեղների և այլ դետալների մաշակայունության բարձրացման տեխնոլոգիա` դժվարահալ մետաղների աղային լուծույթներով դետալների դիֆուզիոն տոգորման մեթոդով:
Լաբորատորիայի գործունեության ընթացքում աշխատակիցները ստացել են նոր տեխնոլոգիական մշակումների ավելի քան 70 հեղինակային վկայականներ: