Շրջակա միջավայրի, աշխատատեղերի անվտանգության և աշխատակիցների ու հարակից համայնքների բնակչության առողջության ապահովման նպատակով «Թեղուտ» փակ բաժնետիրական ընկերությունը մշակել է Բնապահպանական, առողջության, տեխնիկական անվտանգության և սոցիալական (ԲԱՏԱՍ) քաղաքականություն, համաձայն որի Ընկերությունը հաստատակամ է իր գործունեությունն իրականացնել կայուն զարգացման սկզբունքներին համապատասխան: Ընկերության գործադիր ղեկավարությունը համարում է, որ ի լրումն ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջների, բնապահպանական, առնչվող հարցերում իր գործունեության նկատմամբ կիրառելի են նաև ISO 14001, OHSAS 18001, ՄՖԿ (IFC) միջազգային կատարողական չափորոշիչների և ուղեցույցների պահանջները, և պարտավորություն է ստանձնում գործել դրանց համապատասխան։
Հարգելի այցելու
Հայտնում ենք, որ կայքի այս բաժնում տեղեկատվության թարմացում արվել է մինչև 2018թ․ սեպտեմբեր ամիսը։
2018թ․ սեպտեմբերից «Թեղուտ» փակ բաժնետիրական ընկերությունը դադարել է լինել «Վալլեքս» խմբի ընկերությունների կազմում։