«Վալլեքս» խմբի ընկերությունները ղեկավարվում են այն սկզբունքով, որ գործունեության նկատմամբ հանրային վերահսկողության հնարավորությունը ժամանակակից աշխարհում առաջադեմ գործարարության անհրաժեշտ հատկանիշներից մեկն է: Խնդիրն առավել հրատապ է հնչում գործունեության այնպիսի ոլորտների պարագայում, որոնք ենթադրում են բնապահպանական ռիսկեր: Դրանով պայմանավորված` «Վալլեքս» խմբի հանքարդյունաբերության և մետալուրգիայի բնագավառում ներգրավված ձեռնարկությունները մշտապես ձգտել են ապահովել սեփական գործունեության հնարավոր առավելագույն թափանցիկություն: Խմբի ընկերություններում այդ նպատակով գործում է տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին, որը համագործակցում է զանգվածային լրատվության միջոցների և լայն հասարակական զանգվածների տեղեկատվական հետաքրքրություններն ու շահերը ներկայացնող այլ կազմակերպությունների հետ:
«Վալլեքս» խմբի ընկերությունների տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը օպերատիվ կերպով արձագանքում է խմբի ընկերությունների գործունեությանն առնչվող տեղեկատվության ստացման և այլ աղբյուրներից ստացված տեղեկատվության ստույգությունը հավաստելու կամ հերքելու վերաբերյալ հարցումներին` նպատակ ունենալով ապահովել հասարակության համարժեք տեղեկացվածություն «Վալլեքս» խմբի ընկերությունների գործունեության վերաբերյալ: