Հարգելի գործընկերներ,

Սիրով շնորհավորում եմ Հանքագործի ու Մետալուրգի օրվա կապակցությամբ:

Մեզնից յուրաքանչյուրի համար այս տոնն աշխատանքային հաջողությունների, կառուցելու և կերտելու, ձեռքբերումներն ի մի բերելու ավանդական օր է եղել: Ակնառու են անցած շուրջ երկուսուկես տասնամյակում «Վալլեքս» խմբի ընկերությունների կողմից իրականություն դարձած ժամանակակից խոշորածավալ տնտեսական ծրագրերը՝   թե´ Հայաստանում և թե´ Արցախում: Աննախադեպ այդ ծրագրերն իրականություն են դարձել խմբի ընկերությունների յուրաքանչյուր աշխատակցի անմնացորդ աշխատանքի ու նվիրումի արդյունքում, իրականացվել՝ մեր երկրի շենացման ու հոզորացման, մեր երկու հայկական հանրապետությունների բնակիչների բարօրության համար:

Ու չնայած տնտեսական ներկա բարդ իրավիճակին և առկա մարտահրավերներին՝ պետք է նայել առաջ, լինել նախաձեռնող, մնալ հավատարիմ ընկերության արժեքներին, և այս դեպքում ցանկացած հաջողություն երաշխավորված կլինի՝  և´ մեր ընկերությունների և´ մեր երկրի զարգացման համար: Առավել մեծ են սպասելիքները կարճաժամկետ հեռանկարում, որոնք կառարկայանան նոր նախագծերի արդյունքում, և սա ևս՝ մեր ընկերություններում առկա արհեստավարժ ու փորձառու մարդկային ռեսուրսների կարողությունների շնորհիվ:

Կրկին անգամ շնորհավորում եմ տոնի առթիվ, մաղթում՝ առողջություն, ուժ, նորից ու նորից արարելու ու ստեղծելու հնարավորություն և կամք:

Վալերի Մեջլումյան
«Վալլեքս» խմբի ընկերությունների նախագահ