Ընկերությունը հրավիրում է աշխատանքի իրավաբանի – պայմանագրերի մասնագետի, որը կիրականացնի ընկերության ղեկավարության իրավաբանական աջակցություն և խորհրդատվություն ինչպես նաև կապահովի պայմանագրերի կնքման և պայմանագրային պարտավորությունների կատարման գործընթացների կառավարում։
.
Աշխատավայրը՝ ՀՀ, ք․ Երևան և ԱՀ, ք․ Մարտակերտ։
Աշխատանքային պայմանագրի ժամկետը՝ անժամկետ։
Աշխատանքային պայմանագրի ժամկետը՝ անժամկետ։
.
Աշխատանքային պարտականությունները՝
.
- Ընկերության գործընկեր կազմակերպությունների կողմից ներկայացվող պայմանագրերի գնահատում, պայմանագրերի քննարկման աշխատանքների համակարգում։
- Խորհրդատվության ապահովում ղեկավար անձնակազմին գործընկեր կազմակերպությունների ներկայացրած պայմանագրերի նախագծերի, ինչպես նաև՝ վարչական հարցերի վերաբերյալ:
- Բանակցում և աջակցություն ղեկավար անձնակազմին՝ պայմանագրերի և այլ իրավական փաստաթղթերի հետ կապված բանակցություններում:
- Ղեկավարներ անձնակազմին իրավաբանական խորհրդատվություն պայմանագրերի, պարտականությունների և հնարավորությունների վերաբերյալ:
- Իրավական վերլուծություն և խորհրդատվություն՝ (ինչպես նաև անհրաժեշտ այլ առաջադրանքների կատարում) Ընկերության և այլ կողմերի միջև ծագած վեճերի կամ հնարավոր վեճերի հետ կապված:
Պահանջվող որակավորումներ՝
- Իրավագիտության բնագավառում համապատասխան որակավորում և աշխատանքային փորձ:
- Հայաստանի և Արցախի օրենսդրության մասնագիտական և գործնական իմացություն, հատկապես՝ հանքարդյունաբերության ոլորտի:
- Նվազագույնը 2 տարվա իրավաբանի աշխատանքային փորձ, նախընտրելի է հանքարդյունաբերության ոլորտում:
- Ուշադրություն մանրամասներին և կայուն որակյալ աշխատանքի կարողություն:
- Գերազանց գրավոր և բանավոր միջանձնային և հաղորդակցման հմտություններ:
- Իրավական փաստաթղթեր կազմելու փորձ հայերեն, ռուսերեն և անգլերեն:
- Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների լավ իմացություն, ինչպես բանավոր, այնպես էլ գրավոր:
- Համակարգչային ծրագրերի իմացություն (MS Word and Excel):
Համապատասխան որակավորում ունեցող թեկնածուներին խնդրում ենք իրենց ինքնակենսագրությունը (CV) անգլերեն կամ հայերեն լեզվով ուղարկել evelina_ivanyan@mmi.am էլ. հասցեով՝ «Առարկան» տողում նշելով «Lawyer»:
Հարցազրույցի կհրավիրվեն միայն նախնական ընտրություն անցած թեկնածուները:
Հայտերի ներկայացման վերջնաժամկետ՝ 2019 թ․ ապրիլի 9-ը։