Լեռնային բաժնի գիտահետազոտական աշխատանքների հիմնական ուղղություններն են`

Բաց լեռնային աշխատանքներ

  • մշակման համակարգեր
  • բացահանքերի և լցակույտերի կողերի թեքություն
  • կորուստներ և աղքատացում
  • հանքաքարի միջինացում
  • բարձման-տեղափոխման աշխատանքներ

Հարստացման ֆաբրիկաների պոչամբարների շահագործում

  • պոչերի նստվածքների ֆիզիկա-մեխանիկական հատկությունների լաբորատոր հետազոտություններ
  • պոչամբարի սահմանափակող պատերի կայունության գնահատում և հաշվարկ
  • ողողալցման ափին պոչերի դասավորման պրոցեսի ուսումնասիրություն

Ճարտարագիտական կրող կոնստրուկցիաների վիճակի չքայքայող վերահսկում

  • խոշոր լեռնա-տեխնիկական սարքավորումների մետաղական իրանների վիճակի չքայքայող վերահսկում և մնացորդային ամրության որոշում
  • լեռնային կապիտալ փորվածքների բետոնային երեսարկի չքայքայող վերահսկում և փաստացի մնացորդային ամրության որոշում
  • հանքաքարի ստորգետնյա հանույթի ժամանակ մաքրման խուցերի բնամասերի և առաստաղի վիճակի ակուստիկ-էմիսիոն վերահսկում և կրող ունակության որոշում
  • ակուստիկ-էմիսիոն մեթոդներով լեռնային ապարների քայքայման փուլերի վերահսկում և որոշում

Ստորգետնյա լեռնային աշխատանքներ

  • հանքավայրերի բացման եղանակի հիմնավորում ու ընտրություն
  • հանքավայրերի ստորգետնյա եղանակով ռացիոնալ մշակման համակարգի պարամետրերի որոշում և հիմնավորում
  • հանքաքարի ստորգետնյա եղանակով արդյունահանման ժամանակ կորուստների և աղքատացման նորմատիվային ցուցանիշների մշակում
  • ստորգետնյա կառույցների և հանքերի կառուցման ու շահագործման համար անհրաժեշտ սարքավորումների ընտրություն, տեղում ներդրում
  • մշակված դատարկ տարածությունների լցոնման համալիրների և լցոնման համար լցանյութերի կազմի ընտրություն, լցանյութերի պնդեցման էլեկտրաակտիվացման եղանակի մշակում և ներդրում
  • պայթուցիկ նյութերի արտադրության համալիրի կանոնակարգում և կազմակերպում
  • ցանկացած տիպի հանքամարմինների արդյունահանման տեխնոլոգիական սխեմաների հիմնավորում ու կազմում
  • հանքավայրերում հանքաքարի և ապարների կայունության գնահատում
  • ստորգետնյա լեռնային փորվածքների ամրակապերի նոր տեսակների մշակում

Կատարված աշխատանքներ

Լեռնային բաժինը կատարել է հետևյալ հիմնական աշխատանքները`

Կապանի հանքավայր

  • հորատա-պայթեցման համալիրի և խցերի պարամետրերի օպտիմալացում
  • բացահանքի հատակի բնամասից հանքաքարի զանգվածային պոկման կազմակերպում
  • հանքավայրի կրկնակի մշակում
  • հանքավայրի ստորին հորիզոնների արդյունահանման սխեմաների մշակում

Շահումյանի հանքավայր

  • հանքավայրի մշակման տեխնոլոգիական լուծումներ

Ախթալայի և Շամլուղի հանքավայրեր

  • հանքաքարի հանույթի որակական ցուցանիշների պարամետրերի և նորմերի օպտիմալացում

Ալավերդու հանքավայր

  • հանքաքարի հորատանցքային պոկման յուրացում

Ազատեկի հանքավայր

  • ամրակապի նոր տեսակների մշակում

Սոտքի հանքավայր

  • հանքավայրի հանքաքարի և ապարների կայունության գնահատում
  • մշակման համակարգի հիմնավորում և ընտրություն
  • սարքավորումների ընտրություն, ներդրում
  • մշակված տարածության լցոնման համար լցանյութերի կազմի ընտրություն
  • լցանյութի պնդեցման էլեկտրաակտիվացման եղանակի մշակում և ներդրում
  • բոլոր տեսակի հանքամարմինների արդյունահանման համար տեխնոլոգիական սխեմաների օպտիմալացում

Մեղրաձորի հանքավայր

  • հանքավայրի հանքաքարի ու ապարների կայունության գնահատում
  • մշակման համակարգերի հիմնավորում, ընտրություն և յուրացում

Դրմբոնի հանքավայր

  • տարբեր մշակման համակարգերի կիրառման հնարավորության գնահատում

Փարաքարի հանքավայր

  • օգտակար հանածոյի արդյունահանման տեխնոլոգիական սխեմաների հիմնավորում և մշակում