Լեռնային բաժնի գիտահետազոտական աշխատանքների հիմնական ուղղություններն են`
Բաց լեռնային աշխատանքներ
- մշակման համակարգեր
- բացահանքերի և լցակույտերի կողերի թեքություն
- կորուստներ և աղքատացում
- հանքաքարի միջինացում
- բարձման-տեղափոխման աշխատանքներ
Հարստացման ֆաբրիկաների պոչամբարների շահագործում
- պոչերի նստվածքների ֆիզիկա-մեխանիկական հատկությունների լաբորատոր հետազոտություններ
- պոչամբարի սահմանափակող պատերի կայունության գնահատում և հաշվարկ
- ողողալցման ափին պոչերի դասավորման պրոցեսի ուսումնասիրություն
Ճարտարագիտական կրող կոնստրուկցիաների վիճակի չքայքայող վերահսկում
- խոշոր լեռնա-տեխնիկական սարքավորումների մետաղական իրանների վիճակի չքայքայող վերահսկում և մնացորդային ամրության որոշում
- լեռնային կապիտալ փորվածքների բետոնային երեսարկի չքայքայող վերահսկում և փաստացի մնացորդային ամրության որոշում
- հանքաքարի ստորգետնյա հանույթի ժամանակ մաքրման խուցերի բնամասերի և առաստաղի վիճակի ակուստիկ-էմիսիոն վերահսկում և կրող ունակության որոշում
- ակուստիկ-էմիսիոն մեթոդներով լեռնային ապարների քայքայման փուլերի վերահսկում և որոշում
Ստորգետնյա լեռնային աշխատանքներ
- հանքավայրերի բացման եղանակի հիմնավորում ու ընտրություն
- հանքավայրերի ստորգետնյա եղանակով ռացիոնալ մշակման համակարգի պարամետրերի որոշում և հիմնավորում
- հանքաքարի ստորգետնյա եղանակով արդյունահանման ժամանակ կորուստների և աղքատացման նորմատիվային ցուցանիշների մշակում
- ստորգետնյա կառույցների և հանքերի կառուցման ու շահագործման համար անհրաժեշտ սարքավորումների ընտրություն, տեղում ներդրում
- մշակված դատարկ տարածությունների լցոնման համալիրների և լցոնման համար լցանյութերի կազմի ընտրություն, լցանյութերի պնդեցման էլեկտրաակտիվացման եղանակի մշակում և ներդրում
- պայթուցիկ նյութերի արտադրության համալիրի կանոնակարգում և կազմակերպում
- ցանկացած տիպի հանքամարմինների արդյունահանման տեխնոլոգիական սխեմաների հիմնավորում ու կազմում
- հանքավայրերում հանքաքարի և ապարների կայունության գնահատում
- ստորգետնյա լեռնային փորվածքների ամրակապերի նոր տեսակների մշակում
Կատարված աշխատանքներ
Լեռնային բաժինը կատարել է հետևյալ հիմնական աշխատանքները`
Կապանի հանքավայր
- հորատա-պայթեցման համալիրի և խցերի պարամետրերի օպտիմալացում
- բացահանքի հատակի բնամասից հանքաքարի զանգվածային պոկման կազմակերպում
- հանքավայրի կրկնակի մշակում
- հանքավայրի ստորին հորիզոնների արդյունահանման սխեմաների մշակում
Շահումյանի հանքավայր
- հանքավայրի մշակման տեխնոլոգիական լուծումներ
Ախթալայի և Շամլուղի հանքավայրեր
- հանքաքարի հանույթի որակական ցուցանիշների պարամետրերի և նորմերի օպտիմալացում
Ալավերդու հանքավայր
- հանքաքարի հորատանցքային պոկման յուրացում
Ազատեկի հանքավայր
- ամրակապի նոր տեսակների մշակում
Սոտքի հանքավայր
- հանքավայրի հանքաքարի և ապարների կայունության գնահատում
- մշակման համակարգի հիմնավորում և ընտրություն
- սարքավորումների ընտրություն, ներդրում
- մշակված տարածության լցոնման համար լցանյութերի կազմի ընտրություն
- լցանյութի պնդեցման էլեկտրաակտիվացման եղանակի մշակում և ներդրում
- բոլոր տեսակի հանքամարմինների արդյունահանման համար տեխնոլոգիական սխեմաների օպտիմալացում
Մեղրաձորի հանքավայր
- հանքավայրի հանքաքարի ու ապարների կայունության գնահատում
- մշակման համակարգերի հիմնավորում, ընտրություն և յուրացում
Դրմբոնի հանքավայր
- տարբեր մշակման համակարգերի կիրառման հնարավորության գնահատում
Փարաքարի հանքավայր
- օգտակար հանածոյի արդյունահանման տեխնոլոգիական սխեմաների հիմնավորում և մշակում