«Վալլեքս» խմբի ընկերությունների շրջակա միջավայրի պահպանության հիմնական նպատակային առաջնահերթություններն են.
– շրջակա բնական միջավայրի վրա սեփական գործունեության բացասական ազդեցության նվազագույնացումը և հասցված բնապահպանական վնասի համարժեք հատուցման ուղղությամբ ծրագրերի իրականացումը,
– շրջակա անտրոպոգեն-հասարակական միջավայրի՝ ներառյալ ազդակիր համայնքների ներկայացուցիչների առողջության և կենսապայմանների վրա բացասական ազդեցության բացառումը կամ նվազագույնացումը:
Շրջակա միջավայրի պահպանությանն նպատակների իրագործման ուղղությամբ կատարվող քայլերում մենք ղեկավարվում ենք հետևյալ սկզբունքներով.
1. Ոլորտը կարգավորող օրենսդրության պահանջների լիակատար բավարարում
Կատարվող ցանկացած գործողություն պետք է խստիվ համապատասխանի բնապահպանական ոլորտը կարգավորող օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով նախատեսված պահանջներին, իսկ առանձին դեպքերում, երբ համապատասխան տեսական հնարավորությունը հիմնավորված է նաև առաջադեմ համաշխարհային փորձով, տնտեսվարողները պետք է սեփական գործունեության ազդեցությունը շրջակա միջավայրի նկատմամբ գնահատեն նույնիսկ առավել խիստ չափորոշիչներով, քան նախատեսված է օրենսդրորեն:
2. Բնապահպանական արդյունավետ կառավարում և համապատասխան համակարգերի շարունակական կատարելագործում
Ելնելով այն հանգամանքից, որ տնտեսական գործունեության ընթացքում հնարավոր բնապահպանական վտանգները կանխատեսելու, բնապահպանական իրադրության պատշաճ վերահսկման և արագ արձագանքման մեխանիզմների ստեղծման ուղղությամբ իրականացվող գործողություններն առավել արդյունավետ կարող են լինել համակարգային փոխհամաձայնեցվածության դեպքում՝ «Վալլեքս» խմբի ընկերությունները բնապահպանական կառավարման համակարգի՝ հասարակայնության ակտիվ կառուցողական մասնակցությամբ և վերահսկողությամբ մշակումը համարում են խոշոր տնտեսական ծրագրերի իրականացման կարևոր պայման:
3. Շրջակա միջավայրի վրա նվազագույն բնապահպանական ծանրաբեռնվածություն ենթադրող տեխնոլոգիաների կիրառում, շրջակա միջավայրին հասցված հնարավոր վնասի համարժեք փոխհատուցման ծրագրերի մշակում և իրականացում:
4. Սեփական գործունեության նկատմամբ լայն հասարակական վերահսկողության հնարավորության, բնապահպանական խնդիրներին առնչվող տեղեկատվության մատչելիության ապահովում, ինչպես արտաքին, այնպես էլ ներքին հասարակայնության շրջանում բնապահպանական արժեհամակարգերի ամրապնդմանը նպաստող տեղեկատվական քաղաքականություն:
«Վալլեքս» խմբի ընկերությունները մշտապես ձգտել են ապահովել իրենց գործունեության նկատմամբ հնարավորինս լայն հասարակական վերահսկողության հնարավորություն և բնապահպանական նշանակություն ունեցող տեղեկատվության առավելագույն թափանցիկություն:
– Մենք ձգտել ենք պատշաճ պատասխանել մեր գործունեության բնապահպանական ազդեցություններին վերաբերող հարցումներին և օպերատիվ կերպով տրամադրել հարցվող տեղեկատվությունը հասարակության տեղեկատվական շահերը ներկայացնող անձանց:
– Մենք ձգտել ենք պատշաճ արձագանքել մեր գործունեության բնապահպանական կողմերին առնչվող թեմաների շուրջ քննարկումներին և այլ հրապարակային միջոցառումներին մասնակցելու առաջարկներին:
– Ի լրումն օրենսդրական և այլ իրավական ակտերով նախատեսվածի՝ բնապահպանական հիմնախնդիրների վերաբերյալ հրապարակային քննարկումներ, հասարակության իրազեկման և գործունեության հրապարակայնության ապահովման ուղղությամբ այլ միջոցառումներ կազմակերպվել են նաև մեր նախաձեռնությամբ:
Քաղաքականության գործնական դրսևորումներ
«Թեղուտ» ՓԲԸ
«Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲԸ
«Լեռնամետալուրգիայի ինստիտուտ» ՓԲԸ