«Լեռնամետալուրգիայի ինստիտուտ» ՓԲԸ-ի նախագծային մասը․
- տեխնոլոգիական կանոնակարգերի հիման վրա մշակում է նախագծա-նախահաշվային փաստաթղթերի բոլոր մասերը;
- կատարում է քարտեզա-գեոդեզիական և ճարտարագետա-երկրաբանական աշխատանքներ;
- կազմում է մետաղական և ոչ մետաղական հանքավայրերի շահագործման տեխնիկա-տնտեսական հիմնավորումներ և աշխատանքային նախագծեր` ինչպես բաց, այնպես էլ ստորգետնյա լեռնային աշխատանքների համար;
- իրականացնում է սև և գունավոր մետաղների հանքաքարերի հարստացման ֆաբրիկաների նախագծում;
- կատարում է հիդրոտեխնիկական շինությունների նախագծման աշխատանքներ;
- իրականացնում է սև և գունավոր մետաղների արտադրության ձեռնարկությունների նախագծում;
- կատարում է շինարարական նյութերի ջարդման-տեսակավորման արտադրությունների նախագծում;
- իրականացնում է բոլոր տեսակի էներգակիրների արտադրության և բաշխման համակարգերի նախագծման աշխատանքներ;
- իրականացնում է լեռամետալուրգիական արտադրության օժանդակ արտադրամասերի նախագծում;
- կատարում է պինդ և հեղուկ թափոնների պահեստարանների, մակերևութահոսքերի հավաքման և մաքրման կայանքների նախագծային աշխատանքներ;
- իրականացնում է էլեկտրամատակարարման, կապի, ջեռուցման ու օդափոխության, ջրամատակարարման ու կոյուղու նախագծային աշխատանքներ;
- կատարում է տեխնոլոգիական գործընթացների ավտոմատացման աշխատանքներ և նախագծեր;
- իրականացնում է արդյունաբերական և քաղաքացիական շենքերի ու շինությունների նախագծում;
- նոր, ոչ սերիական սարքավորումների համար մշակում է կոնստրուկտորական փաստաթղթեր և կարող է իրականացնել փորձնական նմուշների պատրաստում։
Կատարված աշխատանքները
«Լեռնամետալուրգիայի ինստիտուտ» ՓԲԸ-ի կողմից կատարվել են նախագծային աշխատանքներ հետևյալ կոմբինատների կառուցման և շահագործման համար՝
- Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ
- Կապանի հանքահարստացման կոմբինատ
- Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ
- Մեղրաձորի հանք
- Արարատի ոսկեկորզման ֆաբրիկա
- Սոտքի հանք
- Քանաքեռի ալյումինի գործարան
- Ալավերդու լեռնամետալուրգիական կոմբինատ
- Ախթալայի հանք
- «Իջևանի բենտոնիտ» կոմբինատ
- Ավտովերանորոգման արտադրամաս Կապանում
- Ավտովերանորոգման գործարան Ալմալիկում (Ուզբեկստան)
- Տիրնիաուզ քաղաքի (Կաբարդինո-Բալկարիա) և Տիրնիաուզի վոլֆրամ-մոլիբդենային կոմբինատի սելավապաշտպանիչ շինություններ
- Սադոնի կապար-ցինկային կոմբինատի պոչամբար Արդոն գետի վրա (Հյուսիսային Օսիա)
- «Սոլնեչնի» լեռնահարստացման կոմբինատի պոչամբար (Հեռավոր Արևելք)
- Տաջիկստանի ոսկու կոմբինատի սելավապաշտպանիչ շինություններ
Բնակելի շենքեր, պիոներական ճամբարներ, նախաբուժարաններ, սպորտային շենքեր և շինություններ, տարբեր կոմբինատների և գործարանների համար այլ քաղաքացիական շենքեր: