«ՎԱԼԼԵՔՍ» խմբի ընկերությունների փոխնախագահ Վարդան Արամյանի նախաձեռնությամբ և անմիջական մասնակցությամբ 2026թ․ հունիսի 1-ից մեկնարկել է «Նախագծերի կառավարում»  (Project Management) թեմայով եռամսյա մասնագիտական դասընթացը, որն իրականացվում է ընկերության աշխատակիցների մասնագիտական զարգացման ծրագրի շրջանակներում։

Ծրագիրը բաղկացած է երեք փուլից․

  1. Ծրագրերի մեկնարկ և պլանավորման դասընթաց (4 մոդուլ)
  2. Ծրագրերի կատարման և մոնիթորինգի դասընթաց (4 մոդուլ)
  3. Ստուգողական և քննական թեստեր յուրաքանչյուր դասընթացի և ամբողջական կուրսի վերաբերյալ (3 քննական թեստ)
    Ուսուցման ընթացքում աշխատակիցները ծանոթանում են նախագծերի կառավարման ամբողջական գործընթացին՝ պատվիրատուի կարիքների վերլուծությունից մինչև աշխատանքների և ռեսուրսների բաշխում, ժամանակացույցի մշակում, ծրագրային ռիսկերի գնահատում և կառավարում: Ուսուցման ընթացքում մասնակիցները կատարում են նաև անհատական աշխատանքներ պրակտիկ դեպքերի վրա՝ կիրառելու  ձեռք բերված գիտելիքներն իրական կյանքում։

Դասընթացի նպատակն է զարգացնել մասնակիցների գիտելիքներն ու գործնական հմտությունները՝ նախագծերի արդյունավետ պլանավորման, կազմակերպման, իրականացման և վերահսկման ուղղությամբ՝ նպաստելով ընկերության նախագծերի առավել արդյունավետ կառավարմանը։

Տեսական գիտելիքների և գործնական փորձի համադրման շնորհիվ դասընթացը մասնակիցներին հնարավորություն կտա ձեռք բերել կիրառելի հմտություններ, որոնք կօգնեն ավելի արդյունավետ կազմակերպել և իրականացնել իրենց աշխատանքային նախագծերը՝ համահունչ «ՎԱԼԼԵՔՍ» խմբի ռազմավարական նպատակներին։