«Վալլեքս» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող մշակութաժամանցային ծրագրերի շրջանակներում հոկտեմբերի 16-ին Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատի փոքր դահլիճում «Լոռի-Մարտակերտ. բարեկամության կամուրջներ» ծրագրի շրջանակներում կազմակերպվել է «Հյուրախաղեր 25 տարի անց» խորագրով մշակութային միջոցառում: Հանդես են եկել Ալավերդու քաղաքային թատրոնը Աղասի Այվազյանի «Դիպլիպիտո» ներկայացմամբ և Ալավերդու մշակույթի կենտրոնի «Լազուր» ժողգործիքների համույթը: Նույն ծրագրով Ալավերդցի մշակույթի գործիչները հաջորդ օրե հանդես են եկել նաև Մարտակերտի մշակույթի կենտրոնում ՊԲ զինվորների համար:

Լուսաբանում՝

https://artsakhpress.am/arm/news/115355/

.