«Վալլեքս» խմբի ընկերությունների Ալավերդու տարածաշրջանային տնօրեն, «Էյ-Սի-Փի» ընկերության արտադրական վարչության պետ Նիկոլայ Ֆեոֆանովը սեպտեմբերի 23-ին տոնեց հոբելյանական 70-ամյակը։

Նիկոլայ Ֆեոֆանովը երկու հարյուր հիսուն տարի առաջ Պոնտոսից Հայաստան հրավիրված և պղնձի արտադրությունը վերականգնած ութհարյուր հույների ժառանգներից է: Անցնող երկուսուկես դարի ընթացքում սերնդեսերունդ Ֆեոֆանովները եղել են հանքագործներ և մետալուրգներ:

Շուրջ հիսուն տարի Նիկոլայ Ֆեոֆանովն ինքն էլ կապված է լեռնահանքային արդյունաբերության հետ, որից քառասուն տարին Ալավերդու պղնձաձուլական գործարանի հետ:

Ալավերդու «Էյ-Սի-Փի» ՓԲ ընկերությունն արտադրության երկարամյա կազմակերպչի ծննդյան յոթանասուն և աշխատանքային գործունեության հիսունամյակը նշեց հանդիսավորությամբ: