«Լեռնամետալուրգիայի ինստիտուտ» ՓԲԸ-ի նախագծային մասը․

  • տեխնոլոգիական կանոնակարգերի հիման վրա մշակում է նախագծա-նախահաշվային փաստաթղթերի բոլոր մասերը;
  • կատարում է քարտեզա-գեոդեզիական և ճարտարագետա-երկրաբանական աշխատանքներ;
  • կազմում է մետաղական և ոչ մետաղական հանքավայրերի շահագործման տեխնիկա-տնտեսական հիմնավորումներ և աշխատանքային նախագծեր` ինչպես բաց, այնպես էլ ստորգետնյա լեռնային աշխատանքների համար;
  • իրականացնում է սև և գունավոր մետաղների հանքաքարերի հարստացման ֆաբրիկաների նախագծում;
  • կատարում է հիդրոտեխնիկական շինությունների նախագծման աշխատանքներ;
  • իրականացնում է սև և գունավոր մետաղների արտադրության ձեռնարկությունների նախագծում;
  • կատարում է շինարարական նյութերի ջարդման-տեսակավորման արտադրությունների նախագծում;
  • իրականացնում է բոլոր տեսակի էներգակիրների արտադրության և բաշխման համակարգերի նախագծման աշխատանքներ;
  • իրականացնում է լեռամետալուրգիական արտադրության օժանդակ արտադրամասերի նախագծում;
  • կատարում է պինդ և հեղուկ թափոնների պահեստարանների, մակերևութահոսքերի հավաքման և մաքրման կայանքների նախագծային աշխատանքներ;
  • իրականացնում է էլեկտրամատակարարման, կապի, ջեռուցման ու օդափոխության, ջրամատակարարման ու կոյուղու նախագծային աշխատանքներ;
  • կատարում է տեխնոլոգիական գործընթացների ավտոմատացման աշխատանքներ և նախագծեր;
  • իրականացնում է արդյունաբերական և քաղաքացիական շենքերի ու շինությունների նախագծում;
  • նոր, ոչ սերիական սարքավորումների համար մշակում է կոնստրուկտորական փաստաթղթեր և կարող է իրականացնել փորձնական նմուշների պատրաստում։

Կատարված աշխատանքները 

«Լեռնամետալուրգիայի ինստիտուտ» ՓԲԸ-ի կողմից կատարվել են նախագծային աշխատանքներ հետևյալ կոմբինատների կառուցման և շահագործման համար՝

  • Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ
  • Կապանի հանքահարստացման կոմբինատ
  • Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ
  • Մեղրաձորի հանք
  • Արարատի ոսկեկորզման ֆաբրիկա
  • Սոտքի հանք
  • Քանաքեռի ալյումինի գործարան
  • Ալավերդու լեռնամետալուրգիական կոմբինատ
  • Ախթալայի հանք
  • «Իջևանի բենտոնիտ» կոմբինատ
  • Ավտովերանորոգման արտադրամաս Կապանում
  • Ավտովերանորոգման գործարան Ալմալիկում (Ուզբեկստան)
  • Գայի լեռնամետալուրգիական կոմբինատի «Լետնեե» հանքավայր (Ռուսաստան)
  • Հյուսիս-Ուրալյան պղնձաձուլական գործարան (ՍՈւՄԶ) (Ռուսաստան)
  • Գայի հանքահարստացման կոմբինատ (Ռուսաստան)
  • Սկոպինի լեռնա-մետալուրգիական գործարան
  • Կրասնոուրալսկի պղնձաձուլական գործարան (Ռուսաստան)
  • Տիրնիաուզ քաղաքի (Կաբարդինո-Բալկարիա) և Տիրնիաուզի վոլֆրամ-մոլիբդենային կոմբինատի սելավապաշտպանիչ շինություններ
  • Սադոնի կապար-ցինկային կոմբինատի պոչամբար Արդոն գետի վրա (Հյուսիսային Օսիա)
  • «Սոլնեչնի» լեռնահարստացման կոմբինատի պոչամբար (Հեռավոր Արևելք)
  • Տաջիկստանի ոսկու կոմբինատի սելավապաշտպանիչ շինություններ

Բնակելի շենքեր, պիոներական ճամբարներ, նախաբուժարաններ, սպորտային շենքեր և շինություններ, տարբեր կոմբինատների և գործարանների համար այլ քաղաքացիական շենքեր: