2017թ. դեկտեմբերի 27-ին տեղի ունեցավ Թեղուտ և Վալլեքս Տուր ՓԲ ընկերությունների Ամանորին նվիրված տոնական միջոցառումը:

Միջոցառման շրջանակներում «Վալլեքս» խմբի ընկերությունների նախագահ, «Թեղուտ» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Վալերի Մեջլումյանը ողջունեց և շնորհավորեց ներկաներին Ամանորի և 2017թ. ընթացքում գրանցած աշխատանքային հաջողությունների կապակցությամբ:

Անձնվեր աշխատանքի համար կորպորատիվ շքանշանով պարգևատրվեցին «Թեղուտ» ՓԲԸ հարստացուցիչ ֆաբրիկայի պետ Վահե Եգորյանը, հարստացուցիչ ֆաբրիկայի պետի տեղակալ Արեն Առաքելյանը և լեռնահանքային վարչության ինժեներական ծառայության մարկշեյդերական բաժնի պետ Վարդգես Թովմասյանը։

Միջոցառման ընթացքում ներկաները դիտեցին Հայաստանում և Արցախում խմբի ընկերությունների գործունեության 20-ամյակին նվիրված կորպորատիվ ֆիլմը։