Լեռնային բաժնի գիտահետազոտական աշխատանքների հիմնական ուղղություններն են`

բաց լեռնային աշխատանքներ

• մշակման համակարգեր.
• բացահանքերի և լցակույտերի կողերի թեքություն.
• կորուստներ և աղքատացում.
• հանքաքարի միջինացում.
• բարձման-տեղափոխման աշխատանքներ.

հարստացման ֆաբրիկաների պոչամբարների շահագործում

• պոչերի նստվածքների ֆիզիկա-մեխանիկական հատկությունների լաբորատոր հետազոտություններ.
• պոչամբարի սահմանափակող պատերի կայունության գնահատում և հաշվարկ.
• ողողալցման ափին պոչերի դասավորման պրոցեսի ուսումնասիրություն.

ճարտարագիտական կրող կոնստրուկցիաների վիճակի չքայքայող վերահսկում

• Խոշոր լեռնա-տեխնիկական սարքավորումների մետաղական իրանների վիճակի չքայքայող վերահսկում և մնացորդային ամրության որոշում.
• լեռնային կապիտալ փորվածքների բետոնային երեսարկի չքայքայող վերահսկում և փաստացի մնացորդային ամրության որոշում.
• հանքաքարի ստորգետնյա հանույթի ժամանակ մաքրման խուցերի բնամասերի և առաստաղի վիճակի ակուստիկ-էմիսիոն վերահսկում և կրող ունակության որոշում.
• ակուստիկ-էմիսիոն մեթոդներով լեռնային ապարների քայքայման փուլերի վերահսկում և որոշում.

ստորգետնյա լեռնային աշխատանքներ

• հանքավայրերի բացման եղանակի հիմնավորում ու ընտրություն.
• հանքավայրերի ստորգետնյա եղանակով ռացիոնալ մշակման համակարգի պարամետրերի որոշում և հիմնավորում.
• հանքաքարի ստորգետնյա եղանակով արդյունահանման ժամանակ կորուստների և աղքատացման նորմատիվային ցուցանիշների մշակում.
• ստորգետնյա կառույցների և հանքերի կառուցման ու շահագործման համար անհրաժեշտ սարքավորումների ընտրություն, տեղում ներդրում.
• մշակված դատարկ տարածությունների լցոնման համալիրների և լցոնման համար լցանյութերի կազմի ընտրություն, լցանյութերի պնդեցման էլեկտրաակտիվացման եղանակի մշակում և ներդրում.
• պայթուցիկ նյութերի արտադրության համալիրի կանոնակարգում և կազմակերպում.
• ցանկացած տիպի հանքամարմինների արդյունահանման տեխնոլոգիական սխեմաների հիմնավորում ու կազմում.
• հանքավայրերում հանքաքարի և ապարների կայունության գնահատում.
• ստորգետնյա լեռնային փորվածքների ամրակապերի նոր տեսակների մշակում:

Կատարված աշխատանքներ


Լեռնային բաժինը կատարել է հետևյալ հիմնական աշխատանքները`

Կապանի հանքավայր

• հորատա-պայթեցման համալիրի և խցերի պարամետրերի օպտիմալացում.
• բացահանքի հատակի բնամասից հանքաքարի զանգվածային պոկման կազմակերպում.
• հանքավայրի կրկնակի մշակում.
• հանքավայրի ստորին հորիզոնների արդյունահանման սխեմաների մշակում.

Շահումյանի հանքավայր

• հանքավայրի մշակման տեխնոլոգիական լուծումներ.

Ախթալայի և Շամլուղի հանքավայրեր

• հանքաքարի հանույթի որակական ցուցանիշների պարամետրերի և նորմերի օպտիմալացում.

Ալավերդու հանքավայր

• հանքաքարի հորատանցքային պոկման յուրացում.

Ազատեկի հանքավայր

• ամրակապի նոր տեսակների մշակում.

Սոտքի հանքավայր

• հանքավայրի հանքաքարի և ապարների կայունության գնահատում.
• մշակման համակարգի հիմնավորում և ընտրություն.
• սարքավորումների ընտրություն, ներդրում.
• մշակված տարածության լցոնման համար լցանյութերի կազմի ընտրություն.
• լցանյութի պնդեցման էլեկտրաակտիվացման եղանակի մշակում և ներդրում.
• բոլոր տեսակի հանքամարմինների արդյունահանման համար տեխնոլոգիական սխեմաների օպտիմալացում.

Մեղրաձորի հանքավայր

• հանքավայրի հանքաքարի ու ապարների կայունության գնահատում.
• մշակման համակարգերի հիմնավորում, ընտրություն և յուրացում.

Դրմբոնի հանքավայր
• տարբեր մշակման համակարգերի կիրառման հնարավորության գնահատում.

Փարաքարի հանքավայր
• օգտակար հանածոյի արդյունահանման տեխնոլոգիական սխեմաների հիմնավորում և մշակում: