2011 թ. ապրիլի 16-ին «Վալլեքս» խմբի ընկերությունները կազմակերպեցին ուսա­նո­ղա­­­կան հերթական շրջայց-ծառատունկը Թեղուտի պղինձ- մոլիբդենային հանքավայրի հարակից տարածքներում: Ծառատունկին մասնակցեց ավե­լի քան 140 մարդ. ներգրավված էին ՀՀ առա­ջա­տար բուհերի ուսանողներ, «Հայ եկեղեցու համաշխարհային երիտասարդական կազմակերպություն», «Լոռվա երիտասարդների միասնություն» և հասարակական այլ կազ­մա­­­կերպությունների ներկայա­ցուցիչ­ներ, անվանի մտավորականներ:

Ծառատունկն իրականացվեց գումարային շուրջ 1.5 հա մակերեսով՝ «Թեղուտ» փակ բաժ­­նետիրական ընկերության կողմից հատուկ այդ նպատակով ցանկապատված տա­րածք­նե­րում: Տնկվեց շուրջ 700 ծառ՝ 450 շագանակենի, 120 ընկուզենի, 70 սոճի և 60 լորենի:

Շրջայցի պատմամշակութային-ճանաչողական բաղադրիչի շրջանակներում մասնա­կից­­ներն այցելեցին Ախթալայի վանական համալիր (10-րդ դար): Տեր Վիգեն քահանա Ղազարյանը շրջայցի մասնակիցներին համառոտ ներ­կայացրեց հիմնադրման պատմությունն ու նրա հետ կապված ավանդությունները:

Միջոցառման ավարտին ՀՀ Լոռու մարզի Շնող գյուղի մշակույթի կենտրոնում կազ­մա­կերպ­վեց քննարկում: Մասնակիցներին հնարավորություն տրվեց բարձրացնելու Թեղուտի հան­քավայրի շահագործման ծրագրի վերաբերյալ իրենց մտահոգող հարցերը, որոնց պա­տաս­խանեցին «Վալլեքս» խմբի ընկերությունների համապատասխան ներ­կայա­ցու­ցիչները:

Միջոցառումը եզրափակվեց Լիանա Անթառանյանի «Սարերում կյանք կա» պիեսի հա­մանուն ներկայացման ցուցադրությամբ: Շնորհիվ Գաբրիել Սունդուկյանի անվան պե­տա­կան ակադեմիական թատրոնի դերասանների (գլխավոր դերում՝ ՀՀ ժողովրդական ար­տիստ Կարեն Ջանի­բեկյա­ն) անզուգական խաղի՝ ներկայացումը բացառիկ գեղագիտա­կան հա­­ճույք պարգևեց հանդիսատեսին:

Հարկ է նշել, որ «Վալլեքս» խմբի կողմից կազմակերպվող ուսա­նո­ղա­կան ծա­ռա­տուն­կե­րը հա­սա­րակական միջոցառումներ են, որոնց կարող են միանալ բո­լոր ցանկացողները: Դրանք իրականացվում են ի լրումն Թեղուտի պղինձ-մո­լիբ­դե­նա­յին հանքավայրի շա­հա­գործ­ման ծրագրի իրականացման հետևանքով անտա­ռա­յին տնտեսությանը հասց­վե­լիք վնա­սի փոխհատուցման` ՀՀ պետական կա­ռա­վար­ման մարմինների հետ հա­մա­ձայնեցված ծրագ­րով նա­խատեսված միջոցառումների:

Հիշեցնենք, որ «Թեղուտի հան­քավայրի շահա­գործ­ման ծրա­գրի իրա­կա­նացման նպա­տա­­կով անտառա­յին ծած­կույ­թի հատ­մամբ ան­տա­ռա­յին տնտեսությանը հասցվող վնա­սի հա­տուց­­­ման ծրագ­րի» հա­մա­ձայն նախատեսվում է անտառապատման աշխատանքներ կա­տա­րել գու­մա­րա­յին 714 հեկտար մակերեսով տարածքներում (հատվող անտառային ծածկույթի կրկնա­կին), ընդ որում, այդ աշխատանքները նե­րա­ռում են ոչ միայն ծառատունկը, այլև նշված տա­րածք­ները ան­տառի կատեգորիա տե­ղա­փո­խե­լու համար նախադրյալների լիարժեք ապա­­­հով­ման հա­մար անհրաժեշտ բոլոր աշ­խա­տանքները:

Ծրագրով նախատեսված կարգով Լոռու մարզի Թեղուտ, Շնող և Լեռնահովիտ հա­մայնք­­ների վարչական սահմաններում անտառապատման աշխատանքներ են իրա­կանաց­վել և շուրջ 5 տարի շարունակ խնամքի աշխատանքներ կիրականացվեն գումա­րային 140 հա մա­կե­րեսովտարածքներում: Արդեն մշակվել է աշխատանքային նախագիծ, որով նախա­տեսվում է իրականացնել անտառապատման աշխատանքների իրականացում ՀՀ Լոռու մարզի Օձուն և Արջուտ համայնքների վարչական սահմաններում գտնվող գումարային 80 հա մակերեսով տարածքներում: