«Վալլեքս» խմբի ընկերություններն աշխատանքի են հրավիրում ճարտարապետի։

Աշխատավայրը՝ ՀՀ, Երևան, ք․ Երևան
Աշխատանքային պայմանագրի ժամկետը՝ երկարաժամկետ, եռամսյա փորձաշրջանով։

«Վալլեքս» խմբի ընկերությունների «Լեռնամետալուրգիայի ինստիտուտ» ՓԲ ընկերությունը փնտրում է մասնագետ՝ շինարարական բաժնում աշխատելու նպատակով։ Թեկնածուն կաշխատի Երևանում։ Հավանական են գործուղումներ Հայաստանի Հանրապետության տարածքում, ինչպես նաև դեպի  Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն։

Աշխատանքային պարտականությունները ՝

  • երկու և ավել տարիների աշխատանքային փորձով ճարտարապետը կիրականացնի մի շարք նախագծեր՝ սկսած դիզայնի մշակումից մինչև շինարարության կառավարում:

Պահանջվող որակավորումներ`

  • Ճարտարապետության բակալավրի կոչում;
  • Երկու և ավել տարվա մասնագիտական աշխատանքային փորձ՝ դիզայնի մշակման և շինարարական փաստաթղթերի փուլերում;
  • Փոքր և միջին մասշտաբի նախագծերի փաստաթղթավորում վարելու և շինարարական փաստաթղթեր մանրամասնելու և պատրաստելու հմտություն;
  • Archicad, AutoCAD ծրագրերերի գերազանց իմացություն;
  • 3Ds max, V-Ray , Revit ծրագրերի իմացությունը կդիտվի որպես առավելություն;
  • Լարված իրավիճակներում անկախ և արդյունավետ աշխատելու ունակություն;
  • Օտար լեզուների իմացության բավարար մակարդակ։

Հետաքրքրված անձանց խնդրում ենք իրենց ինքնակենսագրությունը (CV) հայերեն կամ անգլերեն լեզուներով ուղարկել mkrtich_hakobyan@mmi.am էլ. հասցեով` նշելով պաշտոնի անվանումը «Architect» համապատասխան տողում։

Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է՝  2023թ. փետրվարի 1-ը:

Հարցազրույցի կհրավիրվեն միայն նախնական ընտրություն անցած թեկնածուները: