«Վալլեքս» խմբի ընկերություններն աշխատանքի են հրավիրում ճարտարապետի։
Աշխատավայրը՝ ՀՀ, Երևան,
Աշխատանքային պայմանագրի ժամկետը՝ երկարաժամկետ, եռամսյա փորձաշրջանով։
«Վալլեքս» խմբի ընկերությունների «Լեռնամետալուրգիայի ինստիտուտ» ՓԲ ընկերությունը փնտրում է մասնագետ՝ շինարարական բաժնում աշխատելու նպատակով։ Թեկնածուն կաշխատի Երևանում։ Հավանական են գործուղումներ Հայաստանի Հանրապետության տարածքում, ինչպես նաև դեպի Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն։
Աշխատանքային պարտականությունները ՝
- երկու և ավել տարիների աշխատանքային փորձով ճարտարապետը կիրականացնի մի շարք նախագծեր՝ սկսած դիզայնի մշակումից մինչև շինարարության կառավարում:
Պահանջվող որակավորումներ`
- Ճարտարապետության բակալավրի կոչում;
- Երկու և ավել տարվա մասնագիտական աշխատանքային փորձ՝ դիզայնի մշակման և շինարարական փաստաթղթերի փուլերում;
- Փոքր և միջին մասշտաբի նախագծերի փաստաթղթավորում վարելու և շինարարական փաստաթղթեր մանրամասնելու և պատրաստելու հմտություն;
- Archicad, AutoCAD ծրագրերերի գերազանց իմացություն;
- 3Ds max, V-Ray , Revit ծրագրերի իմացությունը կդիտվի որպես առավելություն;
- Լարված իրավիճակներում անկախ և արդյունավետ աշխատելու ունակություն;
- Օտար լեզուների իմացության բավարար մակարդակ։
Հետաքրքրված անձանց խնդրում ենք իրենց ինքնակենսագրությունը (CV) հայերեն կամ անգլերեն լեզուներով ուղարկել mkrtich_hakobyan@mmi.am էլ. հասցեով` նշելով պաշտոնի անվանումը «Architect» համապատասխան տողում։
Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է՝ 2023թ. մայիսի 18-ը:
Հարցազրույցի կհրավիրվեն միայն նախնական ընտրություն անցած թեկնածուները: