Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի 2011 թ. սեպտեմբերի 3-ի հրամանագրերով, Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձի առթիվ Անանիա Շիրակացու մեդալով պարգևատրվել են՝ «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲԸ տնօրեն Գագիկ Ռազմիկի Արզումանյանը՝ տնտեսության բնագավառում երկարամյա և արդյունավետ գործունեության համար, «Լեռնամետալուրգիայի ինստիտուտ» ՓԲԸ ինժեներաճարտարապետական բաժնի շինարարական և գլխավոր հատակագծերի և տրանսպորտի սեկտորների ղեկավար Աբրահամ Հրանտի Կալպակչյանը՝ տնտեսության զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար և «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲԸ-ի մետալուրգիական արտադրամասի հալող բանվոր Գուրգեն Լևոնի Ղշյանը: