Արցախ, հուլիսի 4-9 2022թ․

Ստեփանակերտի Մշակույթի և երիտասարդության պալատում հուլիսի 5-ին և 6-ին «Լոռի-Արցախ․ բարեկամության կամուրջներ» միջոցառման շրջանակներում Ալավերդու քաղաքային թատրոնը  Արցախի արվեստասեր հասարակությանը, ինչպես նաև տարբեր զորամասերի զինվորներին ներկայացրեց Պատրիկ Արտեմիի «Ծապան» ներկայացումը (բեմադրող ռեժիսոր՝ Հրաչյա Պապինյան): Ներկայացումն անդրադառնում էր արտագաղթի ցավոտ թեմային, 44-օրյա պատերազմի հետևանքներին ու դրանց հաղթահարման հնարավոր ուղիներին։

Հուլիսի 5-ի ներկայացմանը հաջորդեցին կինոդիտումներ Վալլեքս Գարդեն Հոթել հյուրանոցային համալիրի կինոթատրոնում. ցուցադրվեցին «Վալլեքս» խմբի կողմից 44-օրյա պատերազմի նախօրեին նկարահանված “Երեք օր Թարթառի հովտում”  փաստավավերագրական ֆիլմը, որը պատմում է խմբի «Բեյզ  Մեթըլս»  ընկերության կողմից մինչ Արցախյան 44-օրյա պատերազմը Մարտակերտի շրջանի շահառու գյուղերում  կատարված  աշխատանքների մասին, ինչպես նաև Եվ դա այդպես է լինելու”  տեսաֆիլմը՝  նվիրված «Վալլեքս» խմբի ընկերությունների նախագահ Վալերի Մեջլումյանի 70-ամյա հոբելյանին, ՀՀ-ում և Արցախում նրա ավելի քան 20-ամյա գործունեությանը: Միջոցառմանը հրավիրված էին մի շարք պաշտոնական հյուրեր, ընկերության աշխատողներ, մամուլի ներկայացուցիչներ, ինչպես նաև շահառու համայնքների համայնքապետերը:

Թատրոնի կոլեկտիվը նաև եղավ պատմամշակութային վայրերում, այդ թվում՝ Ամարասում. ծանոթացավ վերականգնման աշխատանքներին, որոնք այս պահին ընթանում են վանքի տարածքում:

Հուլիսի 8-ին ամբողջական միջոցառումների շարքը եզրափակեցին Նորա Մարտիրոսյանի “Երբ որ քամին հանդարտվի” խաղարկային ֆիլմի 2 ցուցադրումները՝ Ստեփանակերտի Թումո կենտրոնում և Վալլեքս Գարդեն կինոթատրոնում: Բացման խոսքով հանդես եկան ֆիլմի ռեժիսոր Նորա Մարտիրոսյանը, պրոդյուսեր Անի Որսկանյանը և կինոգետ Ռաֆֆի Մովսիսյանը:

Լուսաբանում ՝

https://hraparak.am/
https://aparaj.am/
https://artsakhpress.am/

.