«Լեռնամետալուրգիայի ինստիտուտ» ՓԲ ընկերության աշխատանքային խումբը գտնվում էր Ղազախստանում
2025 թվականի սեպտեմբերի 15-26-ը Վալլեքս Խմբի «Լեռնամետալուրգիայի ինստիտուտ» ՓԲ ընկերության աշխատանքային խումբը գտնվում էր Ղազախստանում՝ մասնակցելու «Լեռնային սարքավորումներ, հանքաքարի և միներալների արդյունահանում և հարստացում» Կենտրոնական Ասիայի 30-րդ միջազգային ցուցահանդեսին, որտեղ ներկայացված էին լեռնահանքային ոլորտի միջազգային ճանաչված կազմակերպություններ՝ նախագծային, տեխնոլոգիական ժամանակակից լուծումներ ու համապատասխան սարք-սարքավորումների առաջարկով։
Ցուցահանդեսի ընթացքում, աշխատանքային խումբը մասնակցեց տարբեր քննարկումների, ներկայացրեց ընկերության նախագծային և լաբորատոր հնարավորությունները։ Ցուցահանդեսին մասնակցող տարբեր ընկերությունների հետ ձեռք բերվեցին նախնական պայմանավորվածություններ հետագա համագործակցության նպատակով:
Աշխատանքային խումբը, նախնական պայմանավորվածության համաձայն և հետագա համագործակցության տարբերակները քննարկելու համար այցելեց ոլորտի առաջատարներ համարվող Weir Minerals-ի գրասենյակ և սպասարկման կենտրոն, ինչպես նաև «Կազախմիս» կորպորացիայի Շատիրկուլի և Բալխաշի հարստացուցիչ ֆաբրիկաներ։


