Հարգելի հայրենակիցներ,
«Վալլեքս» խմբի թանկագին գործընկերներ,
2025 թվականը հագեցած էր համաշխարհային բարդ իրադարձություններով, որոնք վերաբերում են մեզանից յուրաքանչյուրին։ Այս տարին «Վալլեքս» խմբի ընկերությունների համար հեռանկարային ծրագրեր մշակելու տարի էր։
Չնայած աշխարհաքաղաքական ու անհանգիստ տնտեսական իրադարձություններին, այնուհանդերձ, մենք աշխատել ենք որոշակի դրական հաշվեկշռով և բարձր ծանրաբեռնվածությամբ, ձգտելով պահպանել մասնագիտական մարդկային ռեսուրսները։
Ակնկալում եմ, որ կատարված աշխատանքները և խմբի ընկերությունների աշխատակիցների մասնագիտական հնարավորությունները վստահելի հիմք կլինեն առաջիկա տարում նոր ծրագրերի մեկնարկի համար։
Ինչպես միշտ, բոլորիս սպասումներն ավելին են գալիք տարում։
Թող 2026 թվականին իրականություն դառնան մեր ժողովրդի, մեզանից յուրաքանչյուրի երազանքները, և թող խաղաղությունը թևածի աշխարհում ու մեր երկրում։
Իմ շնորհակալությունն եմ հայտնում խմբի ընկերությունների բոլոր աշխատակիցներին և հղում եմ ջերմ շնորհավորանքներս Ամանորի կապակցությամբ։
Վալերի Մեջլումյան
«Վալլեքս» խմբի ընկերությունների նախագահ