Աշխատավայրը՝ ՀՀ, ք. Երևան:
Աշխատանքային պայմանագրի ժամկետը՝ երկարաժամկետ, եռամսյա փորձաշրջանով
Աշխատանքային պարտականությունները ՝
- Ղեկավարել հաշվապահական բաժինը;
- Վերլուծել, հաշվետու լինել ֆինանսական տեղեկատվության համար և ապահովել դրա ճշգրտությունը;
- Ֆինանսական գործարքների ճիշտ հաշվառում և ընդունված լիմիտների սահմաններում գործարքների հաստատում;
- Կառավարել հաշիվների համակարգը և ընկերության բոլոր գործարքների եւ ակտիվների հաշվառումը;
- Ստուգել, ուսումնասիրել և ճշգրտել ֆինանսական ձևակերպումների, փաստաթղթերի և հաշվետվությունների սխալներն ու անհամապատասխանությունները;
- Համակարգել ամսեկան հաշվետվությունների ամփոփման, աշխատավարձի հաշվարկման ու վճարման, շրջանառության տեղեկագրի ամփոփման գործողությունները;
- Պատրաստել տարեկան ֆինանսական հաշվետվությունները համաձայն ՖՀՄՍ-ի պահանջների;
- Պատրաստել և ժամանակին ներկայացնել բոլոր պահանջվող հարկային վիճակագրական և այլ պարտադիր հաշվետվությունները;
- Ապահովել բոլոր հարկային պահանջների ճշգրիտ կիրառությունը օրենսդրության համապատասխան;
- Համագործակցել ներքին և արտաքին աուդիտորների հետ;
- Շահագործել և համակարգել հաշվապահական ծրագիրը և տվյալների բազան;
- Իրականացնել այլ գործառույթներ ըստ անհրաժեշտության:
Պահանջվող որակավորումներ`
- Բարձրագույն կրթություն հաշվապահական, տնտեսագիտական կամ այլ համապատասխան բնագավառում;
- Առնվազն 5 տարվա գլխավոր հաշվապահի փորձառություն;
- Հայերեն, ռուսերեն լեզուների գերազանց և անգլերեն լեզվի լավ իմացություն;
- MS Office փաթեթի լավ իմացություն, համակարգչային հաշվապահական ծրագրերի ներդրման և շահագործման փորձառությունը ցանկալի է;
- 1C հաշվապահական ծրագրի և առցանց բանկային համակարգերի հետ աշխատելու հմտություն;
- ՖՀՄՍ, հարկային հաշվառման և ֆինանսական կանոնակարգերի գերազանց իմացություն;
- Հավաստագրված հաշվապահի որակավորումը ցանկալի է;
- Կազմակերպչական և արդյունավետ հաղորդակցության հմտություններով թիմային աշխատող, կառավարչական հմտություններ;
- Լարված իրավիճակներում անկախ և արդյունավետ աշխատելու ունակություն:
Հետաքրքրվող անձանց խնդրում ենք իրենց ինքնակենսագրությունը (CV) անգլերեն կամ հայերեն լեզվով ուղարկել evelina_ivanyan@mmi.am էլ. հասցեով՝ «Առարկան» տողում նշելով «Chief accountant»:
Հարցազրույցի կհրավիրվեն միայն նախնական ընտրություն անցած թեկնածուները:
Հայտերի ներկայացման վերջնաժամկետ՝ 2017թ. մայիսի 7-ը: