Ջրերի կառավարում
Թափոնների կառավարում
Կենսաբազմազանություն
Անտառի պահպանություն
Հուշարձանների պահպանություն
Կապալառուներին ներկայացվող պահանջներ
Ջրերի կառավարում
Ընկերության կողմից ջրային ռեսուրսների կառավարումը ներառում է արտադրական ջրի շրջանառության կարգավորման և թափոնաջրերի տնօրինման խնդիրները, շրջակա ջրային միջավայրի վրա բացասական ազդեցությունների կանխարգելման համար անհրաժեշտ միջոցառումները և ջրային ռեսուրսների լայնածավալ մշտադիտարկումը:
Թափոնների կառավարում
Ընկերության կողմից թափոնների կառավարումը ներառում է ինչպես արտադրական տարաբնույթ, այնպես էլ ընկերության կենցաղային տարածքներից առաջացող թափոնների անվտանգ կառավարման սկզբունքները: Թափոնների կառավարման գործընթացքում առանձնահատուկ տեղ է զբաղեցնում մակաբացման լցակույտերի և պոչամբարում տեղակայված պոչանքների թթվագոյացման ներուժի գնահատումը և շրջակա միջավայրի վրա դրա բացասական ազդեցության կանխարգելման միջոցառումների սահմանումը և իրագործումը:
Կենսաբազմազանություն
Ընկերությունը կարևորելով կենսաբազմազանության պահպանության, մասնավորապես ՀՀ Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ և անհետացող բուսական և կենդանական աշխարհի ներկայացուցիչների պահպանումը, ՀՀ ԳԱԱ Հիդրոէկոլոգիայի և կենդանաբանության գիտական կենտրոնի և բուսաբանության ինստիտուտի հետ համատեղ սահմանել և իրագործում է կենսաբազմազանության ամենամյա մշտադիտարկում:
Անտառի պահպանություն
Գիտակցելով, որ Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագրի համատեքստում բնապահպանական տեսանկյունից առավել կարևոր խնդիրներից մեկը անտառային ֆոնդին հասցվելիք վնասի փոխհատուցումն է, «Թեղուտ» ՓԲ ընկերությունը չի սահմանափակվելու բնապահպանական վնասի փոխհատուցման` ՀՀ օրենսդրությամբ նախատեսված մեխանիզմներով: Առաջնորդվելով կորպորատիվ սոցիալական պատասխանատվության սկզբունքներով` «Թեղուտ» ՓԲԸ-ն մշակել և ՀՀ բնապահպանության և գյուղատնտեսության նախարարությունների հետ համաձայնեցրել է անտառապատման ծրագիր, որը նախատեսում է անտառապատման աշխատանքների իրականացում Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի շահագործման հետևանքով հատման ենթակա անտառի (357 հա) կրկնակիին հավասար գումարային մակերեսով տարածքներում (714 հա): Ընդ որում, ընկերությունը պատասխանատվություն է ստանձնել վերոնշյալ 714 հա տարածքներում ոչ միայն բուն ծառատունկի, այլև տնկված ծառերի նկատմամբ խնամքի համար` մինչ անտառի էկոհամակարգի համար բնութագրական տարրերի կայացման նախադրյալների ապահովումը:
31.01.2018թ. դրությամբ անտառային ծածկույթի հատումներ են իրականացվել 223.2 հա գումարային մակերեսով տարածքներում: Զուգահեռաբար անտառապատման ծրագրի շրջանակներում ծառատունկ և տնկված ծառերի ընթացիկ խնամքի աշխատանքներ են իրականացվել շուրջ 562 հա գումարային մակերեսով տարածքներում:
Ըստ տարիների անտառահատման և անտառապատման աշխատանքների ցուցանիշները ներկայացված են ստորև.
Տարեթիվ | Անտառահատում, հա | Անտառապատում, հա | Անտառապատման համար վճարված գումար, առանց ԱԱՀ, դրամ |
2008 | 20.23 | ||
2009 | 18.84 | 95.0 | |
2010 | 15.2 | 28.0 | |
2011 | 20.37 | 65.5 | |
2012 | 48.30 | 94.5 | |
2013 | 20.08 | 78.5 | |
2014 | 17.2 | 13.0 | |
2015 | 28.0 | 76.2 | |
2016 | 13.5 | 39.4 | |
2017 | 21.5 | 71.9 | |
Ընդամենը | 223.2 | 562 |
Հուշարձանների պահպանություն
Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի իրացման գոտում հայտնված տարածքների պատմամշակութային բովանդակության հնարավորինս ամբողջական պահպանումն ու հետագա սերունդներին փոխանցումն ապահովելու նպատակով՝ ՀՀ կառավարության 2007 թվականի նոյեմբերի 1-ի N 1278-Ն որոշման համաձայն մշակվել է Թեղուտի հանքավայրի շահագործման համար անհրաժեշտ տարածքներում գտնվող պատմության և մշակույթի հուշարձանների պահպանությունն ու անվթարայնությունն ապահովող միջոցառումների վերաբերյալ ծրագիր (հաստատված «ՀՀ մշակույթի նախարարի 2008 թվականի հուլիսի 4-ի թիվ 416-Ա հրամանով»):
Ընկերությունը վարում է հողային աշխատանքների ընթացքում հուշարձանների և այլ պատմամշակութային արժեքների հայտնաբերման դեպքում դրանց պահպանությունն ու անվթարությունն ապահովող ընթացակարգ:
ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտը «Թեղուտ» ՓԲԸ հետ կնքած պայմանագրերի շրջանակներում կատարված աշխատանքների արդյունքներով ըստ տարիների կազմել է հաշվետվություններ, որոնք ներկայացվել են ՀՀ Մշակույթի նախարարություն:
Կապալառուներին ներկայացվող պահանջներ
Ընկերությունն իր սոցիալական պատասխանատվության մասն է համարում իր կապալառուների աշխատանքի՝ շրջակա բնական, սոցիալ-տնտեսական և պատմամշակութային միջավայրերի վրա հնարավոր ազդեցությունների տեսանկյունից միջազգային առաջադեմ չափորոշիչներին համապատասխան իրականացումն ապահովելու պարտավորությունը և կապալառուներին ներկայացնում է համագործակցության նախապայման հանդիսացող հետևյալ պահանջները: