2011 թ. սեպտեմբերի 22-ին «Վալլեքս» խմբի ընկերություններն Ալավերդու քաղաքապետարանի հետ համատեղ կազմակերպեցին տոնական միջոցառումներ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության և «Վալլեքս» խմբի ընկերությունների հիմնադրման 20-ամյա հոբելյանին:
Տոնական միջոցառումները սկսվեցին Ալավերդու պղնձաձուլական գործարանի Կանաչ սրահում հանդիպումով, որին մասնակցում էին Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ եպիսկոպոս Չուլջյանը, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, ՀՀ բնապահպանության փոխնախարար Սիմոն Պապյանը, Ալավերդու քաղաքապետ Արտավազդ Վարոսյանը, ԱԺ պատգամավոր Կարեն Սարիբեկյանը, «Վալլեքս» խմբի նախագահ Վալերի Մեջլումյանը, Հայաստանի կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը, պետական բարձրաստիճան այլ պաշտոնյաներ, «Վալլեքս» խմբի ղեկավարության և հասարակական կազմակերպությունների այլ ներկայացուցիչներ: Հանդիպման շրջանակներում քննարկվեցին Ալավերդու բնապահպանական իրադրության բարելավմանը, պղնձաձուլական գործարանի արդիականացմանը, տարածաշրջանում տնտեսական զարգացման ծրագրերի իրականացմանն առնչվող խնդիրներ:
Ալավերդու մշակույթի կենտրոնում տոնական միջոցառումների մեկնարկին ներկաներին շնորհավորեցին Գուգարաց Թեմի առաջնորդը, Լոռու մարզպետը, Ալավերդու քաղաքապետը, «Վալլեքս» խմբի նախագահը, զոհված ազատամարտիկ Հովիկ Մուրադյանի մայրը` Նինա Մուրադյանը, ԵԿՄ Թումանյանի տարածքային բաժանմունքի խորհրդի անդամ Դավիթ Ղահլամանյանը, «Հատուկ գնդի վետերաններ» ՀԿ Ալավերդու բաժանմունքի ներկայացուցիչ Հրաչիկ Գրիգորյանը և այլոք:
Միջոցառման շրջանակներում ներկաներին ներկայացվեց «Պղնձե քաղաքի պատմությունը: Ալավերդի. Արդյունաբերություն, մշակույթ, հասարակություն» գիրքը, որը նվիրված է Ալավերդուպղնձաձուլական գործարանի հիմնադրման 240-ամյակին: Այն լուսանկարային տարեգրություն էՀայաստանում մետաղաձուլության սկզբնավորման, Ալավերդիում պղնձաձուլական գործարանիհիմնադրման, Ալավերդու՝ որպես քաղաքի ձևավորման ու զարգացման պատմության մասին:Արդյունաբերական – արտադրական մշակույթն ու հասարակական կյանքի այլ ոլորտները գրքում միաձուլվել են մեկ գեղեցիկ համայնապատկերում: Գիրքը թողարկվել է «Վալլեքս» խմբի ընկերությունների կողմից: Գրքի օրինակները տրմադրվելու են տեղական և հանրապետական գրադարանների, թանգարանների, դպրոցների, մշակույթի կենտրոնների և այլ հաստատությունների: Այնուհետև ազդարարվեց պղնձաձուլական գործարանի նոր նախածխանցքի և ծխնելույզի փորձնական շահագործման մեկնարկը: «Արմենիան ՔափըրՓրոգրամ» փակ բաժնետիրական ընկերության կողմից բնապահպանական միջոցառմանիրականացման արդյունքում Ալավերդու պղնձաձուլական գործարանի ծխնելույզը 780 մբացարձակ բարձրությունից տեղափոխվել է 1078 մ բացարձակ բարձրության վրա, որտեղտեղադրվել է 20 մ բարձրությամբ և 3 մ տրամագծով ծխնելույզ: Գազերի տեղափոխումը դեպի նոր ծխնելույզ տեղի կունենա նոր կառուցված 918 մ երկարությամբ նախածխանցքով:Նախկին` 100 մ բարձրությամբ ծխնելույզի համեմատությամբ` արտանետումները տեղի ենունենալու ծովի մակարդակից 218 մ-ով ավելի բարձր տեղից: Գործարանի արտանետումների զգալի մասը՝ փորձնական շահագործման շրջանակներում արդեն իսկ իրականացվում է նոր ծխնելույզով:
Ծխնելույզի տեղափոխության հիմնական նպատակը Ալավերդի քաղաքի և հարակիցբնակավայրերի վրա Ալավերդու պղնձաձուլական գործարանի արտանետումներիազդեցության նվազեցումն է: Ըստ հաշվարկների՝ միջոցառման արդյունքում արտանետվողգազերի ցրման արդյունավետությունն էապես բարձրանալու է, ինչը կհանգեցնի ծխնելույզիցարտանետվող գազերի` Ալավերդի քաղաքի վրա ազդեցության նվազման ավելի քան 10անգամով:
Ծխնելույզի տեղափոխության տարբերակն ընտրվել է խնդրի արմատական լուծում ենթադրողիրատեսական այլընտրանքների բացակայության պայմաններում:
Ծրագիրն ամբողջությամբ իրականացվել է «Վալլեքս» խմբի ընկերությունների միջոցներով, «Վալլեքս» խմբի բնապահպանական քաղաքականության շրջանակներում: Ծրագրի արժեքը գերազանցել է մեկ միլիոն ԱՄՆ դոլարը:
Տոնական օրը շարունակվեց Ալավերդու Գրիգոր Նարեկացի եկեղցու հարակից հրապարակում տոնական համերգով և եզրափակվեց հրավառությամբ: