Պղնձի արդյունահանումը եւ արտադրությունը մեր հայրենիքում, հատապես մեր տարածաշրջանում ունի դարերի, իսկ որոշ տվյալներով նաև հազարամյակների պատմություն: Պղինձը մեր կյանքն է, և մենք շարունակում և զարգացնում ենք մեր նախնիների գործը՝ արյդունավետության և անվտանգության համաշխարհային ամենբարձր պահանջներին համապատասխան ոգով:

Մեր ռազմավարության հիմքում ընկած են ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը, շրջակա միջավայրի և աշխատանքային անվտանգության նկատմամբ պատասխանատու վերաբերմունքը և հարակից համայնքների հետ համատեղ զարգացումը: Այս բոլորին մենք ձգտելու ենք հասնել ոչ միայն ՀՀ օրենսդրության շրջանակներում, այլ նաև միջազգայնորեն ընդունված առավել առաջադեմ չափանիշների կիրառմամբ:

Մեր աշխատանքի յուրաքանչյուր փուլում մենք հետևողականորեն իրականացնում ենք բնական ռեսուրսների ռացիոնալ օգտագործման եւ արտադրանքի էկոլոգիական անվտանգության բարելավման ծրագրեր՝ ներառելով միջազգային հարուստ փորձ ունեցող ճարտարագիտական և խորհրդատվական ընկերություններ:

Մենք հպարտանում ենք ՀՀ-ում խոշորագույն ներդրողներից մեկը լինելու հանգամանքով, և այսուհետ ևս շարունակելում ենք մեր աշխատակիցների և հարակից համայնքի բնակիչների կյանքի որակի բարելավմանն ուղղված ծրագրերի իրականացումը: