1. Բարձրակարգ ճարտարագետ-էլեկտրիկների
Հավակնորդներին առաջադրվող պահանջներ.
- բարձրագույն տեխնիկական կրթություն
- առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ
- համակարգչից օգտվելու հմտություններ
- անգլերենի իմացություն
- լեռնամետալուրգիայի բնագավառում բազային գիտելիքներ
- աշխատանքի անվտանգության կանոնների իմացություն
- – բնապահպանության, սոցիալական պատասխանատվության, աշխատանքի անվտանգության ապահովման ոլորտներում «Թեղուտ» ՓԲԸ քաղաքականության սկզբունքների և նպատակների, գործունեության հիմնական ցուցանիշների իմացություն:
Նախատեսված պարտականություններ.
- էլեկտրական և էլեկտրոնային սարքավորումների արդյունավետ գործառնության, տեխնիկական սպասարկման և ընթացիկ վերանորոգման ապահովում, առավել հավանական անսարքությունների բացահայտում և կանխում
- էլեկտրաէներգիայի ծախսի առավելագույն արդյունավետության ապահովում
- էլեկտրական և էլեկտրոնային սարքավորումներ սպասարկող աշխատողների հրահանգավորում
- էլեկտրական սարքերի ընթացիկ ստուգումների, տեխնիկական սպասարկման և նորոգման աշխատանքների ժամանակացույցի մշակում, հիմնավորում և կատարման ապահովում
- անհրաժեշտ տեխնիկական փաստաթղթերի կազմում և վարում:
2. Բարձրակարգ ճարտարագետ-մեխանիկների
Հավակնորդներին առաջադրվող պահանջներ.
- բարձրագույն տեխնիկական կրթություն
- առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ
- համակարգչից օգտվելու հմտություններ
- անգլերենի իմացություն
- մետալուրգիայի բնագավառում բազային գիտելիքներ
- աշխատանքի անվտանգության կանոնների իմացություն
- – բնապահպանության, սոցիալական պատասխանատվության, աշխատանքի անվտանգության ապահովման ոլորտներում «Թեղուտ» ՓԲԸ քաղաքականության սկզբունքների և նպատակների, գործունեության հիմնական ցուցանիշների իմացություն:
Նախատեսված պարտականություններ.
- ապահովում է սարքավորումների անխափան, հուսալի աշխատանքը և հրահանգին համապատասխան շահագործումը
- կատարում է սարքավորումների հուսալիության բարձրացմանն ուղղված աշխատանքներ
- կազմում է սարքավորումների ընթացիկ վերանորոգման և տեխնիկական սպասարկման ժամանակացույց, ինչպես նաև մեխանիզմների ստուգման, փորձարկման և կանխարգելիչ պահպանման ծրագիր և վերահսկում է դրանց իրագործումը
- ապահովում է սարքավորումների արդիականացումը, աշխատանքներ է տանում դրանց երկարակեցության բարձրացման ուղղությամբ
- իրականացնում է սարքավորումների շահագործման գործընթացի նկատմամբ տեխնիկական վերահսկողություն և ապահովում է նյութական պաշարների ռացիոնալ օգտագործումը
- մշակում և իրականացնում է չնախատեսված դադարների կանխարգելման միջոցառումներ:
3. Բարձրակարգ ճարտարագետ-տեխնոլոգների
Հավակնորդներին առաջադրվող պահանջներ.
- բարձրագույն տեխնիկական կրթություն՝ քիմիկոսի կամ ինժեներ մեխանիկի որակավորմամբ
- առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ
- հանքաքարի հարստացման քիմիական գործընթացների իմացություն և կառավարման փորձ
- մետալուրգիայի բնագավառում բազային գիտելիքներ
- համակարգչից օգտվելու հմտություններ
- անգլերենի իմացություն
- աշխատանքի անվտանգության կանոնների իմացություն
- – բնապահպանության, սոցիալական պատասխանատվության, աշխատանքի անվտանգության ապահովման ոլորտներում «Թեղուտ» ՓԲԸ քաղաքականության սկզբունքների և նպատակների, գործունեության հիմնական ցուցանիշների իմացություն:
Նախատեսված պարտականություններ.
- տեխնոլոգիական գործընթացի դիագրամների պատրաստում, գործընթացի կառավարում, ճարտարագիտական չափորոշիչներին համապատասխանության ապահովում
- տեխնոլոգիական գործընթացի ջերմահաշվարկում, զանգվածների մնացորդների և օգտակար մնացորդների հաշվարկում
- գազային, հեղուկ և երկբաղադրիչ հիդրավլիկայի հաշվարկների իրականացում
- պոմպերի և կոմպրեսորների կավիտացիոն և ճնշումային հաշվարկների իրականացում
- պահպանիչ կափույրների չափային հաշվարկների և համակարգի վերլուծության իրականացում
- շրջակա միջավայրի պահպանության չափորոշիչներին տեխնոլոգիական գործընթացի համապատասխանության ապահովման փորձ:
4. Ջարդիչների, փոխակրիչների ու աղացների մեքենավարների և փականագործ-նորոգողների
Հավակնորդներին առաջադրվող պահանջներ.
- համապատասխան աշխատանքային փորձ
- համակարգչից օգտվելու հմտություններ
- անգլերենի իմացություն
- բազային գիտելիքներ մեխանիկայի և մեքենասարքավորումների վերաբերյալ
- անսարքությունների հայտնաբերման տրամաբանական ունակություններ
- աշխատանքի անվտանգության կանոնների իմացություն
- – բնապահպանության, սոցիալական պատասխանատվության, աշխատանքի անվտանգության ապահովման ոլորտներում «Թեղուտ» ՓԲԸ քաղաքականության սկզբունքների և նպատակների, գործունեության հիմնական ցուցանիշների իմացություն:
Նախատեսված պարտականություններ.
- հետևել սարքավորումների պատշաճ տեխնիկական վիճակին և գործառնությանը
- գործարկել մեքենաները և դադարեցնել դրանց աշխատանքը՝ ըստ անհրաժեշտության
- համապատասխան գործիքներով իրականացնել սարքավորումների ընթացիկ սպասարկում, պարբերաբար զննել փոկերը, շղթաները, ատամնանիվներն, աստղանիվներն ու փոկանիվները, ապահովել դրանց պատշաճ մաքրությունն ու արտաքին տեսքը
- իրականացնել հիմնական սարքավորումների պարբերական զննում և խափանումների կանխարգելման համար – անհրաժեշտ նորոգումների անհրաժեշտություն բացահայտելու դեպքում այդ մասին զեկուցել ղեկավարին
- կատարել ջարդիչների, փոխակրիչների և աղացների պատշաճ գործառնության համար անհրաժեշտ այլ աշխատանքներ:
5. էլեկտրամոնտյորների
Հավակնորդներին առաջադրվող պահանջներ.
- համապատասխան աշխատանքային փորձ
- համակարգչից օգտվելու հմտություններ
- անգլերենի իմացություն
- բազային գիտելիքներ էլեկտրական չափիչ սարքերի, շարժիչների, կարգավորվող հաճախականությամբ շարժաբերների և այլ սարքավորումների վերաբերյալ
- անսարքությունների հայտնաբերման տրամաբանական ունակություններ
- աշխատանքի անվտանգության կանոնների իմացություն
- – բնապահպանության, սոցիալական պատասխանատվության, աշխատանքի անվտանգության ապահովման ոլորտներում «Թեղուտ» ՓԲԸ քաղաքականության սկզբունքների և նպատակների, գործունեության հիմնական ցուցանիշների իմացություն:
Նախատեսված պարտականություններ.
- համապատասխան սարքերի և գործիքների միջոցով ստուգել ֆաբրիկայի էլեկտրական սարքավորումները, դրանց հավաքման պատշաճությունը և համապատասխանությունը հաստատված սխեմաներին և հրահանգներին,
- հայտնաբերել և վերացնել հնարավոր անսարքությունները
- կատարել սարքավորումների մոնտաժում և ապամոնտաժում՝ տրված սխամեային համապատասխան
- զննել էլեկտրական շղթաները, լարանցումները, կոնտակտները, թերի միացումներ և (կամ) մեկուսացման խաթարումներ հայտնաբերելու դեպքում կատարել համապատասխան նորոգման աշխատանքներ
- կատարել անսարքությունների կանխարգելման միջոցառումներ, պահպանել էլեկտրական սարքավորումների մաքրությունը և պատշաճ գործառնության համար անհրաժեշտ այլ պայմանները
- կատարել մաշված դետալների փոխարինման և սարքավորումների ընթացիկ համալրման, համալարման, վերանորոգման և այլ աշխատանքներ:
6. Ֆլոտացնողների, զտիչագործների և ազդանյութի լուծույթագործների
Հավակնորդներին առաջադրվող պահանջներ.
- համապատասխան աշխատանքային փորձ
- համակարգչից օգտվելու հմտություններ
- անգլերենի իմացություն
- բազային գիտելիքներ հանքաքարի հարստացման գործընթացների վերաբերյալ
- անսարքությունների հայտնաբերման տրամաբանական ունակություններ
- աշխատանքի անվտանգության կանոնների իմացություն
- – բնապահպանության, սոցիալական պատասխանատվության, աշխատանքի անվտանգության ապահովման ոլորտներում «Թեղուտ» ՓԲԸ քաղաքականության սկզբունքների և նպատակների, գործունեության հիմնական ցուցանիշների իմացություն:
Նախատեսված պարտականություններ.
- հետևել սարքավորումների շահագործման գործընթացին, ապահովել շարունակական անխափան աշխատանքային հոսք
- իրականացնել սարքավորումների պարբերական զննություններ, հայտնաբերել և կանխել անսարքությունների հնարավոր վտանգները
- մաքրել, կարգավորել, և սարքին վիճակում պահել ֆլոտոմեքենաները
- վերահսկել ֆլոտոմեքենաների աշխատանքը, կառավարել շարժիչների, պոմպերի, փականների, փրփուր ստեղծող և խառնուրդ առաջացնող օդամղիչ համակարգի աշխատանքը
- կարգավորել ազդանյութերի քանակությունները ֆլոտացման ագրեգատներում
- ապահովել ֆլոտացիայի, փորձարկումների և արտադրական գործընթացների արդյունքների գրանցումը սահմանված ձևաչափերով:
Աշխատանքի պայմաններ.
- գտնվելու վայրը՝ ՀՀ Լոռու մարզ
- ծանրաբեռնվածությունը՝ լրիվ դրույք
- տևողությունը՝ մշտական հիմքով
- բարձր վարձատրվող, հետաքրքիր աշխատանք արագ զարգացող ընկերությունում
- մասնագիտական աճի, ինքնակրթության և հմտությունների կատարելագործման պայմաններ:
Աշխատողների ընտրությունը կիրականացվի մրցույթային կարգով՝ հարցազրույցի և թեստավորման արդյունքների հիման վրա: Բնապահպանության, սոցիալական, աշխատանքի անվտանգության բնագավառներում «Թեղուտ» ՓԲԸ քաղաքականության և գործունեության հիմնական ցուցանիշների և այլ տեղեկատվությամբ ամփոփագիրը կարող եք ներբեռնել «Թեղուտ» ՓԲԸ պաշտոնական կայքից՝ հետևյալ հղումով:
Ցանկացողներին խնդրում ենք համապատասխան որակավորումը հաստատող փաստաթղթերի թվային պատճենները համառոտ ինքնակենսագրականի հետ միասին ուղարկել plantvacancy@vallex.com էլ. հասցեով:
Լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար կարող եք զանգահարել (+374 10) 510 885 լրաց. 2103 հեռախոսահամարով:
Դիմումների ընդունման վերջնաժամկետ՝ 05.04.2014 թ.: