«Թեղուտ» ՓԲ ընկերության տարածքում ճանաչողական շրջայցերի կազմակերպման ընթացակարգ.
1. Ընդհանուր դրույթներ.
1.1. Ընկերության տարածքում ճանաչողական շրջայց կատարելու ընթացակարգի (այսուհետ՝ Շրջայցի ընթացակարգ) նպատակն է Ընկերության տեղեկատվական թափանցիկության քաղաքականության կենսագործումը Ընկերության գործունեության հետ կապված հարցերով շահագրգիռ հանրության ներկայացուցիչներին (այսուհետ՝ Շահառուներ) տեղեկատվության տրամադրման և ընդհանուր իրազեկության մակարդակի բարձրացման միջոցառումների կազմակերպման գործընթացի համակարգման միջոցով:
1.2. Շրջայցի ընթացակարգը կարգավորում է Շահառուի (Շահառուների խմբի ներկայացուցչի) դիմումով կազմակերպվող ճանաչողական շրջայցերի (այսուհետ՝ Շրջայց) կազմակերպումը:
1.3. Շրջայցի ընթացակարգը կազմվել է Ընկերության տեղեկատվական թափանցիկության քաղաքականության սկզբունքներով, Ընկերության հետ աշխատանքային հարաբերությունների մեջ չգտնվող անձանց՝ Ընկերության տարածքում գտնվելու հետ կապված հարցերը կարգավորող ներքին փաստաթղթերով սահմանված պահանջներին համապատասխան:
2. Շրջայց կատարելու համար Շահառուն (Շահառուների խմբի ներկայացուցիչը) պետք է Ընկերությանը ներկայացնի դիմում.
2.1. Շրջայց կատարելու վերաբերյալ դիմումը պետք է պարունակի Շահառուի (Շահառուների խմբի անդամների) անձնագրային տվյալները, մասնագիտության, աշխատանքի վայրի և պաշտոնի մասին տեղեկատվություն, Ընկերության այն օբյեկտների ցանկը, որոնք Շահառուն (Շահառուների խումբը) ցանկանում է այցելել Շրջայցի շրջանակներում:
2.2. Շրջայց կատարելու վերաբերյալ դիմումն անհրաժեշտ է ուղարկել pr@vallex.com էլ. հասցեով, կամ թղթային տարբերակով ներկայացնել Ընկերության ՀՀ, ք. Երևան, Խանջյան 19 կամ ՀՀ Լոռու մարզ, գ. Թեղուտ հասցեներով:
3. Շրջայց կատարելու վերաբերյալ դիմումին Ընկերությունն արձագանքում է առավելագույնը 10 աշխատանքային օրվա ընթացքում՝ արձագանքում նշելով Շրջայցի իրականացման առաջարկվող երթուղին, օրն ու ժամանակամիջոցը, Շրջայցի պատշաճ կազմակերպման համար անհրաժեշտ այլ տեղեկատվություն կամ Շրջայցի կազմակերպման անհնարինության հիմնավորումը:
4. Յուրաքանչյուր Շրջայցի մասնակցող Շահառուների խումբը կարող է կազմված լինել առավելագույնը 15 հոգուց:
5. Շրջայց կատարելու նպատակով Ընկերության տարածք մուտք գործելուց առաջ յուրաքանչյուր Շահառու պարտադիր կարգով անցնում է Ընկերության տարածքում գտնվելու անվտանգության պայմանների և պահանջների վերաբերյալ ներածական հրահանգավորում, ստորագրում համապատասխան գրանցամատյանում, որից հետո Շրջայցի յուրաքանչյուր մասնակցի տրամադրվում են Շրջայցի պայմանների հաշվառմամբ սահմանված անհատական անվտանգության պարագաներ:
6. Շրջայցի ընթացակարգը ենթակա է վերանայման՝ Ընկերության տեղեկատվական թափանցիկության քաղաքականության կենսագործման տեսանկյունից առավել արդյունավետ դառնալու նկատառումներով, և Ընկերությունը բաց է Շրջայցի ընթացակարգի բարելավման առաջարկների համար: