Սույնով հայտնում ենք, որ «Թեղուտ» փակ բաժնետիրական ընկերությունը (այսուհետ՝ Ընկերություն) Թեղուտի լեռնա­հարս­տա­ցու­ցիչ կոմբինատի շինարարության և պղինձ-մոլիբ­դե­նա­յին հանքավայրի շահագործման ծրագրի շահառուների ներգ­րավ­ման պլանի շրջանակներում կազ­մակերպում է հան­դի­պում ՀՀ Լոռու մարզի Թեղուտ, Շնող և այլ համայնքների (որոնց ներ­կայա­ցուցիչները կարող են Ընկերությունը դիտար­կել որպես իրենց հնարավոր գործատու) մշտա­կան և ժամանակավոր ազ­գա­բնակ­չու­թյան, գյուղապետարանների և քաղա­քա­պե­տա­րան­նե­րի, Լոռու մարզ­պե­տա­րանի ներ­կա­յա­ցուցիչների, Ընկերության աշխատողների, Ընկերության գործունեության տարածքում հայտնված անշարժ գույքի միավորների նախկին սեփա­կա­նա­տե­րե­րի, հայաս­տան­յան և մի­ջազ­գա­յին բնա­պահ­պա­նական հասարակական կազմակերպություն­նե­րի, բնապահ­պա­նու­­թյան ոլոր­տի գի­տա­հե­տա­զո­տա­կան հաստա­տու­թյուն­նե­րի ներկայա­ցուցիչ­նե­րի, բնապահպանության մասնա­գետ­ների, հա­սա­­րակական ակտի­վիստ­ների, ԶԼՄ ներկայացուցիչների, պատ­մու­թյան և մշա­կույ­թի հուշարձանների ուսում­նասիրության և պահպա­նու­թյան ոլոր­­տում գոր­ծու­նեու­թյուն ծա­վա­լող անձանց և կազմա­կեր­­պու­թյունների ներկայացուցիչների, Հայ Առաքելական Եկեղեցու ներ­­­կա­յա­ցու­ցիչ­նե­րի հետ:

Հանդիպումը տեղի կունենա 2014թ. հոկտեմբերի 29-ին, ժամը 18:00-ին ՀՀ Լոռու մար­­զի Շնող գյու­ղի մշակույթի տան դահլիճում:

Հանդիպման օրակարգում հետևյալ հարցերն են.

1. Թեղուտի լեռնահանքային համալիրի կառուցման և գործունեության ծրագրի շահառուների ներգրավման պլանի լրամշակված տարբերակի նախագիծը:

2. Համայնքներից սննդամթերքի գնման ընթացակարգը:

3. Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի փակման պլանի նախագիծը:

4. Պտղատու այգիների հիմնման՝ «Մանես» բարեգործական հիմնադրամի օժանդակությամբ իրականացվող ծրագրի շարունակականության ապահովման հարցերը:

5. Այլ հարցեր:

Ընկերության՝ ք. Երևան, Խանջյան 19 հասցեով և Լոռու մարզի Թեղուտ գյուղում գտնվող գրա­սենյակներում, Լոռու մարզի Ալավերդի քաղաքի քաղաքապետարանում, Թեղուտ և Շնող գյու­ղերի գյուղապետարաններում 2014թ. հոկտեմբերի 15-ից նոյեմբերի 15-ը կբացվեն գրան­ցա­մա­տյաններ, որոնցում շա­հա­ռուները կարող են գրառել մեկ­նա­բա­նու­թյուններ, առա­ջար­կու­թյուն­նե­ր, նկատառումներ և այլ հաղորդագրու­թյուն­ներ՝ հանդիպ­ման օրա­կարգում ներառված հար­ցե­րի վերաբերյալ: Օրակարգում ներառված և այլ հարցերի վերաբերյալ հա­ղոր­­դագրություններ կարող եք ուղարկել նաև էլ. փոստով՝ pr@vallex.com հասցեով:

Ընկերությունն ակնկալում է շահառուների ակտիվ և կառուցողական մաս­նակ­ցու­թյուն: