«Վալլեքս» խմբի ընկերություններն աշխատանքի են հրավիրում նախագծողի։
Աշխատավայրը՝ ՀՀ, Երևան,
Աշխատանքային պայմանագրի ժամկետը ՝ երկարաժամկետ, եռամսյա փորձաշրջանով
«Վալլեքս» խմբի ընկերությունների «Լեռնամետալուրգիայի ինստիտուտ» ՓԲ ընկերությունը փնտրում է նախագծողի, ով կիրականացնի արտադրական օբյեկտների որակյալ նախագծային աշխատանքներ։
Աշխատանքային պարտականությունները՝
- Ընկերության գործընկեր կազմակերպությունների կողմից ներկայացվող նախագծերի գնահատում և աշխատանքների համակարգում։
- Նախանշված ժամկետներում որակյալ նախագծային աշխատանքների իրականացում:
- Ըստ անհրաժեշտության գործուղումների կազմակերպում նախագծման ընթացքում:
- Այլ գործառույթներ՝ ըստ անհրաժեշտության:
Պահանջվող որակավորումներ՝
- Տարիքը՝ մինչև 35 տարեկան:
- Բարձրագույն տեխնիկական կրթություն բարձր առաջադիմությամբ:
- Նվազագույնը 2 տարվա աշխատանքային փորձ, նախընտրելի է հանքարդյունաբերության ոլորտում:
- AutoCAD ծրագրի իմացության բարձր աստիճան (Autodesk Inventor և Plant 3D ծրագրերի իմացությունը խրախուսվում է):
- MS Office՝ մասնավորապես Excel ծրագրի լավ իմացությամբ:
- Գերազանց գրավոր և բանավոր միջանձնային և հաղորդակցման հմտություններ:
- Ռուսերենի լավ իմացություն (անգլերենի իմացությունը խրախուսվում է):
- Գործուղումների մեկնելու պատրաստակամություն (նաև Արցախ):
Աշխատավարձը՝ մրցակցային
Համապատասխան որակավորում ունեցող թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունը david.tadevosyan@vallex.com էլեկտրոնային փոստի հասցեով՝ առարկան տողում նշելով «Նախագծող»:
Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է՝ 2023թ. մայիսի 18-ը:
Հարցազրույցի կհրավիրվեն միայն նախնական ընտրություն անցած թեկնածուները: