«Վալլեքս» խմբի ընկերություններն աշխատանքի են հրավիրում շենքի սպասարկման գլխավոր ճարտարագետի։

Աշխատավայրը՝ ՀՀ, Երևան, ք․ Երևան
Աշխատանքային պայմանագրի ժամկետը՝ երկարաժամկետ, եռամսյա փորձաշրջանով։

Աշխատանքային պարտականությունները ՝

  • Բիզնես կենտրոնի ինժեներական համակարգերի՝ (օդափոխության, օդորակման, ջեռուցման եվ VRV համակարգեր, ջրամատակարարում, ջրահեռացում, էլեկտրամատակարարում, ցածր լարում) սպասարկում՝ անխափամ աշխատանքի կազմակերպում
  • VRV համակարգի պլանային ստուգումներ
  • Ինժեներական համակարգերի սպասարկման ռեգլամենտների եվ գրաֆիկների կազմում
  • Արտակարգ իրավիճակների կանխարգելմանն ուղղված միջոցառումների մշակում եվ իրականացում
  • Սարքավորումների եվ ինժեներական համակարգերի շահագործման կանոնների մշակում, դրանց իրականացման ապահովում
  • Նախահաշիվների կազմում
  • Շինարարական աշխատանքների կազմակերպում՝ վերահսկել անշարժ գույքի օբյեկտների շենքերի, շինությունների և ինժեներական ցանցերի կապիտալ և ընթացիկ վերանորոգման ժամկետները և փաստացի կատարումը, պայմանագրային պարտավորությունների կատարումը, իրականացված աշխատանքների հանձնում ընդունում
  • Ինժեներական համակարգերի սարքավորումների ընթացիկ, վթարային վերանորոգման, պլանային կանխարգելիչ աշխատանքների իրականացում: Այդ թվում՝ վարձակալների տարածքներում՝ ըստ պահանջի
  • Ինժեներական սարքավորումների անսարքությունների վերացում կարճ ժամանակահատվածում՝ անհրաժեշտության դեպքում նաև ոչ աշխատանքային ժամերին
  • Պետական վերահսկող մարմինների հետ փոխհամագործակցություն
  • Ամենօրյա շրջայց ինժեներական համակարգերի պլանային` անխափան աշխատանքը կազմակերպելու նպատակով
  • Ինժեներական համակարգերի սպասարկման տարեկան բյուջեի կազմում
  • Շենքերի, շինությունների և ինժեներական ցանցերի տեխնիկական փաստաթղթերի կազմում, հաշվառում և պահպանում
  • Ապահովել, որ աշխատակիցները ստանան անհրաժեշտ հավաստագրեր, աշխատանքի կազմակերպում աշխատանքի պաշտպանության ուղղությամբ
  • Վարձակալների համար նախահաշիվների և առևտրային առաջարկների պատրաստում
  • Վարձակալների հետ ամենօրյա շփում՝ տարածքներում ինժեներական համակարգերի անխափան աշխատանքի նպատակով

Պահանջվող որակավորումներ`

  • Բարձրագույն/թերի բարձրագույն տեխնիկական կրթություն
  • Աշխատանքային փորձ շենքերի սպասարկման ոլորտում առնվազն 3 տարի
  • Ինժեներական համակարգերի շահագործմանը հանձնելու փորձ
  • Էլեկտրոնիկայի հիմունքների իմացություն
  • Սխեմոտեխնիկայի գիտելիքներ
  • Չափիչ սարքերի հետ աշխատելու հմտություններ
  • Համակարգչային գիտելիքներ՝ MS Office, AutoCAD (Revit ծրագրի իմացությունը կդիտվի որպես առավելութություն)
  • Գծագրեր կարդալու ունակություն
  • Տարբեր բարդության մեխանիզմների շահագործման առանձնահատկությունների իմացություն
  • Էլեկտրական սարքավորումների հետ աշխատելու փորձ
  • Նախագծային և հետազոտական ​​աշխատանքների ցիկլի իմացություն՝ հաջորդականություն, տևողությունը, փուլերի քանակը
  • Շինարարական տեխնոլոգիաների իմացություն
  • Պարտաճանաչ և ուշադիր մոտեցում աշխատանքին, պատասխանատվության բարձր զգացում, արդյունքամետ, տրամաբանելու կարողություն, սովորելու ունակություն, ծավալուն տեղեկատվության հետ աշխատելու կարողություն, կենտրոնացում, համբերատար մոտեցում, թիմում աշխատելու կարողություն

ԴԻՄԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ

Նշված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականները gurgen.beglaryan@vallex.com էլ․հասցեին` նամակի Թեմա (Subject) դաշտում նշելով պաշտոնի անվանումը, որին դիմում եք։

Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է՝  2023թ. օգոստոսի 30-ը:

Հարցազրույցի կհրավիրվեն միայն նախնական ընտրություն անցած թեկնածուները: