Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի 2008 թվականի օգոստոսի 22-ի № 295-Ա և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի 2008 թվականի օգոստոսի 14-ի № 151-Ա համատեղ հրամանով հաստատված «Թեղուտի հանքավայրի շահագործման ծրագրի իրականացման նպատակով անտառային ծածկույթի հատմամբ անտառային տնտեսությանը հասցվող վնասի հատուցման ծրագրի» համաձայն ստեղծված մրցութային հանձնաժողովը հայտարարում է Թեղուտի հանքավայրի շահագործման ծրագրի իրականացման նպատակով անտառային ծածկույթի հատմամբ անտառային տնտեսությանը հասցվող վնասի հատուցման ծրագրի շրջանակներում անտառապատման աշխատանքներ իրականացնող կազմակերպության ընտրության մրցույթ: Նույն առարկայով մրցույթ հայտարարվել է նաև 14.06.2011 թ., սակայն մրցութային հայտերի՝ մրցութային փաթեթում ոչ ճիշտ ծավալների ներկայացմամբ պայմանավորված անհամադրելիության պատճառով հանձնաժողովն ի վիճակի չի եղել ամփոփել նախկինում հայտարարված մրցույթի արդյունքները:
Մրցույթն անց է կացվելու երկու լոտով՝
Լոտ 1 – Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Արջուտ համայնքին պատկանող շուրջ 50 հեկտար հողատարածքի անտառապատում՝ համաձայն Նախագծի.
Լոտ 2 – Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Օձուն համայնքին պատկանող շուրջ 30 հեկտար հողատարածքի անտառապատում՝ համաձայն Նախագծի.
Մրցույթին մասնակցելու հայտերի ներկայացման վերջնաժամկետը 2011 թվականի օգոստոսի 2-ը, ժամը 1200-ն է: Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է «Թեղուտ» փակ բաժնետիրական ընկերության գրասենյակ (հասցեն՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, Խանջյան փող. 19) ներկայացնել մասնակցության հայտ:
Մասնակցության հայտերի քննարկումը տեղի կունենա 2011 թվականի օգոստոսի 2-ին, ժամը 1210-ին՝ «Թեղուտ» փակ բաժնետիրական ընկերության գրասենյակում՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, Խանջյան փող. 19 հասցեով: Մրցույթին ներկայացված հայտերի քննարկման արդյունքների ամփոփման վերջնաժամկետը 2011 թվականի օգոստոսի 5-ն է: Մրցույթի արդյունքների վերաբերյալ բոլոր մասնակիցները կստանան գրավոր ծանուցում: Մրցույթի արդյունքներով որպես անտառապատում և խնամք իրականացնող կազմակերպություն ընտրված սուբյեկտի (սուբյեկտների) հետ համապատասխան պայմանագիր կնքելու վերջնաժամկետը 2011 թվականի օգոստոսի 12-ն է:
Մրցույթի պայմաններին կարելի է ծանոթանալ այստեղ:
Անտառապատման նախագիծը կարելի է բեռնավորել այստեղ:
Գնային առաջարկի կազմման համար կարելի է օգտագործել նաև հետևյալ ֆայլը: