Ծառայություններն ընդգրկում են միջազգային չափանիշներին համապատասխանության ապահովման նպատակով Ընկերությունում մշակված բոլոր կանոնակարգերը, ներառյալ բնապահպանական և աշխատանքի անվտանգության կառավարման համակարգի (ISO 14001, OHSAS 18001) ներդրումը, ռիսկերի գնահատումը, արտակարգ իրավիճակներին արձագանքումը, անհատական պաշտպանության միջոցներ կրելու կանոնները, աշխատանքների առանձին տեսակներին (ձեռքով կատարվող աշխատանքներ, ջերմային աշխատանք, աշխատանք բարձրության վրա, պայթուցիկ նյութերի հետ աշխատանք և այլն) ներկայացվող պահանջները, առանձին սարքավորումների (բացահանքի ծանր տեխնիկա, վերամբարձ կռունկներ, ամբարձիչներ, բարձրացնող այլ սարքավորումներ և այլն) շահագործման կանոնները, երթևեկության անվտանգությունը, թափոնների կառավարումը, էլեկտրական անվտանգությունը, առաջին բժշկական օգնությունը և այլն:
Ծառայություններ մատուցող կազմակերպությունը պետք է՝
- ունենա բնապահպանական և աշխատանքի անվտանգության կառավարման միջազգային ստանդարտների (ISO 14001, OHSAS 18001) վերաբերյալ մասնագիտական գիտելիքների տիրապետող անձնակազմ,
- ունենա այդ կամ համանման ոլորտներում ուսուցման աշխատանքների իրականացման փորձ,
- հաշվի առնելով, որ կանոնակարգերի հիմնական մասը մշակել են Ընկերության արտաքին խորհրդատուները, և դրանք շարադրված են անգլերեն լեզվով, Ծառայությունների մատուցմանը ներգրավի անգլերենի տիրապետող աշխատակիցների, ովքեր կանոնակարգերի հիման վրա պետք է մշակեն հայերեն ուսուցման ծրագիր և կազմակերպեն հայերեն ուսուցում,
- յուրաքանչյուր կանոնակարգի համար Ընկերության կազմակերպական կառուցվածքի և հաստիքացուցակի հիման վրա որոշի ուսուցման ենթակա աշխատակիցների (ստորաբաժանումների) շրջանակն ու մշակի ուսուցման ծրագիրը,
- ուսուցման ծրագրի հիման վրա յուրաքանչյուր կանոնակարգի վերաբերյալ կազմի գիտելիքների ստուգման թեստեր և մշակի թեստերով գիտելիքների ստուգման մեթոդիկա,
- ուսուցման ծրագրերի մշակման, ուսուցման իրականացման ընթացքում ներկայացնի կանոնակարգերի բարելավման վերաբերյալ առաջարկներ,
- անհրաժեշտության դեպքում, լրացուցիչ պայմանագրի հիման վրա, կազմակերպի այդ թեստերի միջոցով Ընկերության աշխատակիցների գիտելիքների ստուգում:
Ծառայությունների մատուցման հետաքրքրություն ունեցող կազմակերպությունները մինչև 2015թ. փետրվարի 13-ը պետք է դիմեն Ընկերությանը՝ s.yeritsyan@vallex.com հասցեով կամ 094008940 կամ 010510885 (ներքին՝ 2618) հեռախոսահամարներով՝ կանոնակարգերը, Ընկերության կազմակերպական կառուցվածքն ու հաստիքացուցակը ստանալու համար: Վերջիններիս հիման վրա հայտերի ներկայացման վերջնաժամկետը 2015թ. փետրվարի 27-ն է:
Հայտը պետք է ներկայացվի ազատ ոճով՝ գրության (դիմումի) տեսքով: Հայտում կամ հայտին կից հայտատու կազմակերպությունը պետք է ներկայացնի՝
- ընդհանուր տեղեկություններ կազմակերպության գործունեության վերաբերյալ,
- բնապահպանական և աշխատանքի անվտանգության կառավարման միջազգային ստանդարտներին (ISO 14001, OHSAS 18001) առնչվող կամ համանման ոլորտներում ուսուցման աշխատանքների կազմակերպման փորձի մասին տեղեկություններ,
- Ծառայությունների մատուցման համար պատասխանատու աշխատակիցների փորձի և որակավորման վերաբերյալ տվյալներ,
- Ծառայությունների մատուցման համար առաջարկվող ժամկետները, ժամանակացույցն ու աշխատաժամանակի ծավալը,
- Ծառայությունների մատուցման համար առաջարկվող գինը և վճարման պայմանները: