Ծիրան և ռոք. առաջին հայացքից միմյանցից շատ տարբեր այս անվանումները հետաքրքիր  զուգորդում էին ստացել Ստեփանակերտի Վալլեքս Գարդեն հյուրանոցային համալիրի բակում: «Ծիրանի տոնը», որը հունիսի 29-ին կազմակերպել էր «Վալլեքս» բարեգործական հիմնադրամը, երեկոյան զովին հյուրանոցային համալիրի ժամանցային հրապարակ էր հավաքել ռոք երաժշտության սիրահարներին` ունկնդրելու «Yellow Stones» խմբի ելույթը: Նման միջոցառումները մեկ նպատակ ունեն՝ արցախյան երեկոները հրապուրիչ ու հետաքրքիր դարձնել ոչ միայն արցախցիների այլև հյուրերի համար, ընդլայնելով հայկական երկրորդ հանրապետության փոքրիկ մայրաքաղաքի ժամանցային հնարավորությունները:  Տոնական օրվա անակնկալը ռեժիսոր Էդգար Բաղդասարյանի «Սիմոնի ճամփան» խաղարկային ֆիլմի ցուցադրությունն էր, որին ներկա էին ինքը՝ ռեժիսորը և գլխավոր դերակատար ճանաչված դերասան Շանթ Հովհաննիսյանը:  «Ծիրանի տոնը» հետաքրքրել էր Արցախի մայրաքաղաքի բոլոր տարիքի բնակիչներին նաև հյուրերին, որոնք մինչև ուշ երեկո կանաչ պուրակների շեղաթոռներին ու ամպհովանիների տակ իրենց երեկոն անցակցրին մշակութային հագեցված ծրագրով:

Հաջորդ օրը «Ծիրանի տոնն» արդեն Կաշենի լեռնահանքային համալիրում էր, որտեղ նիջոցառումների պուրակում տոնական սեղան և տոնական տրամադրություն էր ընկերության աշխատակիցների և հարակից գյուղերի բնակիչների համար, ինչպես նաև հյուրասիրություն, ծիրան և ռոք: Մինչ տոնակատարության մեկնարկը ռոք խմբի արտիստների համար կազմակերպվեց փոքրիկ շրջայց լեռնահանքային համալիրի հանգուցային արտադրական տեղամասերում:

.