Սեպտեմբերի 28-ին «Վալլեքս Գարդեն Հոթել» հյուրանոցային համալիրի բացօթյա բեմահարթակում Արշակ Բուրջալյանի անվան երաժշտական թատերախումբը Ստեփանակերտցիներին ներկայացրեց Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերան: Ներկայացումը Թումանյանի անմահ պոեմի ու Տիգրանյանի նրբահյուս երաժշտության մի հետաքրքիր միասնություն է, որը բարձր գնահատեցին Արցախի բնակիչները: Նույն ներկայացումը սեպտեմբերի 29-ին ցուցադրվեց նաև Մարտակերտի և հարակից համայնքների զինծառայողների և դպրոցների բարձր դասարանների աշակերտների համար։

«Վալլեքս» բարեգործական հիմնադրամի առաքելություններից է տարաբնույթ միջոցառումներով Արցախի մշակութային կյանքը հարստացնելը: Հիմնադրամն իր գործունեության ողջ ընթացքում հանդես է եկել մշակութային նախաձեռնությունների հովանավորությամբ, որը հնարավորություն է տալիս ազգային մշակույթի լավագույն նմուշները ներկայացնել արցախյան հանդիսատեսին:

Թատերախմբի համար կազմակերպվեց նաև ճանաչողական շրջայց Կաշենի լեռնահանքային համալիրի արտադրական տեղամասերում, ուր նրանք ծանոթացան իրականացվող աշխատանքներին:

Լուսաբանում՝

https://artsakhpress.am/arm/news/114290/
https://azat.tv/stepanakertum-bemadrvel-e-anush-operan/

.

.