Սեպտեմբերի 24-ին Վանաձորում, իսկ սեպտեմբերի 25-ին Ալավերդիում մեկնարկեց «Թատերական Լոռի» միջազգային 30-րդ փառատոնը, որը նվիրված էր ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանի հիշատակին և կշարունակվի մինչև հոկտեմբերի 5-ը։ Շնորհավորական խոսքով հանդես եկան Ալավերդու համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Հարություն Ձավարյանը, ՀԹԳՄ նախագահ Հակոբ Ղազանչյանը։ Ելույթներ ունեցան «Россотрудничество» գործակալության հայաստանյան գրասենյակի ղեկավարի տեղակալ Վիկտորիա Դերիպասկոն, Լիպեցկի պետական տիկնիկային թատրոնի տնօրեն Ֆիլիպ Յանկոն։ Այնուհետև ելույթ ունեցավ «Վալլեքս» խմբի տեղեկատվության և հանրային կապերի բաժնի պետ Թագուհի Կարապետյանը, ով հրապարակեց փառատոնի 30-ամյակի, Ալավերդու «Անկյուն+3» հեռուստաընկերության 25-ամյակի կապակցությամբ և «Վալլեքս» խմբի ընկերություններում երկարամյա անձնվեր աշխատանքի համար փառատոնի և հեռուստաընկերության տնօրեն Հրաչյա Պապինյանին կորպորատիվ «Փիրուզե խաչ» շքանշանով պարգևատրելու մասին։
Լուսաբանում՝
http://surl.li/lmktzu
http://surl.li/zvucbe
http://surl.li/yubdyf
http://surl.li/jzqrdu
http://surl.li/fydypy