2014թ. նոյեմբերի 1-ին Թեղուտի լեռնահանքային համալիրում ճանաչողական շրջայցով եղան Թեղուտի լեռնահանքային համալիրի կառուցման և գործունեության ծրագրի իրականացման հարակից համայնքների բնակիչ ուսանողության ներկայացուցիչներ:
Շրջայցի մասնակիցներն այցելեցին լեռնահանքային համալիրի հիմնական օղակներ, ծանոթացան լեռնահարստացուցիչ ֆաբրիկայի նախամեկնարկային պատրաստականության ապահովման աշխատանքներին: Այցելության բոլոր օբյեկտների վերաբերյալ շրջայցի մասնակիցներին տրվեցին պարզաբանումներ, պատասխանվեց նրանց հարցերին:
Ճանաչողական շրջայցից հետո կազմակերպվեց խորհրդանշական ծառատունկ ՀՀ Լոռու մարզի Շնող գյուղի այն տարածքներում, որտեղ «Մանես» բարեգործական հիմնադրամի ֆինանսավորմամբ իրականացվում է պտղատու այգիների հիմնման ծրագիր:
Լուսաբանում՝ Անկյուն + 3 ՀԸ