Մաքսային բրոքերի ծառայություններ (այսուհետ՝ Ծառայություններ) մատուցող կազմակերպությանը ներկայացվող պահանջներ.
Կազմակերպությունը պետք է ունենա՝
1. ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից տրված համապատասխան լիցենզիա,
2. համապատասխան մասնագիտական գիտելիքների տիրապետող անձնակազմ,
3. Ծառայությունների մատուցման համար անհրաժեշտ աշխատանքների կատարման՝ արտահանման և ներմուծման գործընթացի, մաքսային ձևակերպումների իրականացման փորձ,
4. Ընկերությունների հետ ծառայությունների մատուցման մասին պայմանագրի կնքման դեպքում կազմակերպությունը պետք է՝
- իրականացնի մաքսային ձևակերպումներ և հայտարարագրվող ապրանքին վերաբերող՝ ՀՀ օրենսդրությամբ պահանջվող այլ գործողություններ,
- տրամադրի մաքսային ձևակերպումների ընթացքի մասին տեղեկություններ (կարգավիճակ, անկանխատեսելի իրավիճակներ, հարցումներ մաքսային մարմինների կողմից, ուշացումներ և այլն),
- ապահովի մաքսային ձևակերպումների նվազագույն ժամկետներ,
- առաջարկի Ընկերությունների ծախսերի խնայողության հնարավոր տարբերակներ:
«Վալլեքս» խմբի ընկերությունները գործունեություն են իրականացնում լեռնահանքային արդյունաբերության ոլորտում: Իր գործունեության սպասարկման համար Ընկերությունները ներմուծում են մեծ քանակությամբ ապրանքներ՝ ուղղված Ընկերությունների արտադրական, շինարարական, լաբորատոր և այլ պահանջների բավարարմանը: Ընկերությունների արտահանման և ներմուծման գործարքների քանակն ըստ 2015թ.-ի հունվար-ապրիլ ամիսների ներկայացված է ներքոբերյալ աղյուսակում.
2015թ. |
Արտահանում (բրոքերի միջոցով կատարված գործարքների քանակը) |
Ներմուծում (բրոքերի միջոցով կատարված գործարքների քանակը) |
հունվար | – | 21 |
փետրվար | – | 40 |
մարտ | 21 | 63 |
ապրիլ | 19 | 44 |
ընդամենը | 40 | 168 |
Մրցույթին մասնակցելու կարգը
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է «Վալլեքս» խմբի ընկերությունների գրասենյակ (հասցեն՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, Խանջյան փող. 19) ներկայացնել մասնակցության հայտ: Հայտերի և հարակից փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը 2015 թ.-ի հունիսի 8-ը, ժամը 16:00-ն է:
Ծառայությունների մատուցման մրցույթը հայտարարվում է երկրորդ կիսամյակի համար: Յուրաքանչյուր հաջորդ կիսամյակի համար կհայտարարվի նոր մրցույթ:
Հայտը կարող է ներկայացվել ազատ ոճով՝ գրության (դիմումի) տեսքով: Հայտում կամ հայտին կից հայտատու կազմակերպությունը պետք է ներկայացնի իր փորձն ու գործունեության ծավալներն արտահայտող փաստաթղթեր՝
- ընդհանուր տեղեկություններ կազմակերպության գործունեության վերաբերյալ,
- ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից տրված համապատասխան լիցենզիայի պատճենը,
- համանման ոլորտներում աշխատանքների կազմակերպման փորձի մասին տեղեկություններ,
- 2014թ. ֆինանսական հաշվետվությունների պատճենը,
- տեղեկություններ 2015թ. առաջին եռամսյակում կատարված մաքսային ձևակերպումների քանակի ու հիմնական տեսակների վերաբերյալ,
- ծառայությունների մատուցման համար պատասխանատու աշխատակիցների փորձի և որակավորման ու նրանց քանակի վերաբերյալ տվյալներ,
- հիմնական պատվիրատուների ցանկ,
- ծառայությունների մատուցման համար առաջարկվող ժամկետները և աշխատաժա-մանակի ծավալը,
- ծառայությունների մատուցման համար վճարման պայմանները,
- ծառայությունների մատուցման համար առաջարկվող գինը՝ համաձայն ներքոբերյալ ծառայությունների տեսակների՝
h/h |
Ծառայության տեսակը |
Արժեքը (ՀՀ դրամ) |
1. |
Ընկերության անունով ՀՀ ներկրված կամ Ընկերության կողմից ՀՀ արտահանվող միևնույն մատակարարի կողմից (կամ միևնույն ստացողին) մեկ տրանսպորտային միջոցի (ավտոմեքենա, վագոն, բեռնարկղ) մաքսային ձևակերպումների իրականացում | |
2. |
Ընկերության անունով ՀՀ ներկրված կամ Ընկերության կողմից ՀՀ-ից արտահանվող միևնույն մատակարարի կողմից (կամ միևնույն ստացողին) 1-ից ավելի յուրաքանչուր տրանսպորտային միջոցի մաքսային ձևակերպումների իրականացում |
|
3. |
Ընկերության անունով ՀՀ ներկրված կամ Ընկերության կողմից ՀՀ-ից արտահանվող միևնույն մատակարարի կողմից (կամ միևնույն ստացողին) ավիատրանսպորտով բեռների մաքսային ձևակերպումների իրականացում | |
4. |
Ընկերության անունով ՀՀ ներկրված կամ Ընկերության կողմից ՀՀ-ից արտահանվող միևնույն մատակարարի կողմից (կամ միևնույն ստացողին) ոչ կոմերցիոն բեռների մաքսային ձևակերպումների իրականացում | |
5. |
Ընկերության անունով ՀՀ ներկրված կամ Ընկերության կողմից ՀՀ-ից արտահանվող մեկ տրանսպորտային միջոցով (ավտոմեքենա, վագոն, բեռնարկղ) մեկից ավելի մատակարարներից (կամ մեկից ավելի ստացողի) բեռների մաքսային ձևակերպումների և (կամ) յուրաքանչյուր լրացուցիչ բեռնամաքսային հայտարարագրի համար | |
6. |
Յուրաքանչյուր ձևակերպված բեռի վերահայտարարագրում (մաքսային ռեժիմի փոփոխում, անվավեր համարված բեռնամաքսային հայտարարագրի վերաձևակերպում) | |
7. |
Ելնելով բեռի առանձնահատկություններից՝ մաքսային մարմինների կողմից պահանջվող հավաստագրի, թույլտվության, եզրակացության, տեղեկանքի կամ այլ փաստաթղթի ձեռքբերում կամ ստացում՝ յուրաքանչյուր օրինակի համար |