Փետրվարի 19-ը հայ մեծանուն գրող Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է: Այդ օրը Հայաստանում նշվում է որպես գիրք նվիրելու օր: Մեզանից շատերը գրքին ծանոթացել են և գիրքը սիրել են հենց Թումանյանի հեքիաթներով, բանաստեղծություներով և քառյակներով:
Ինչպես նախորդ տարի, այս տարի ևս «Էյ-Սի-Փի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Լուսինե Մեջլումյանը անակնկալ մատուցեց Ալավերդի քաղաքի մանուկներին՝ հնարավորություն տալով նրանց ծանոթանալ գրքի մեծ աշխարհին: Ալավերդի քաղաքի 2 գրադարաններին, բոլոր 6 մանկապարտեզներին և 9 դպրոցներին նա նվիրեց մանկական գրքեր, այդ թվում նաև Թումանյանի հեքիաթների ժողովածուներ` հույսով, որ գիրքը իր տեղը և դերը երբեք չի զիջի հայ մանուկի և հայ մարդու համար: