2014 թ. ապրիլի 19-ին «Վալլեքս» խմբի ընկերությունների նախաձեռնությամբ կազմակերպվեց ծառատունկով ուղեկցվող հերթական ուսանողական միջոցառումը: Միջոցառմանը մասնակցեց շուրջ հարյուր վաթսուն մարդ, այդ թվում՝ ՀՀ առաջատար բուհերի ուսանողներ, ՀՀ Լոռու մարզի Թումանյանի տարածաշրջանի երիտասարդության ներկայացուցիչներ, լոռեցի մտավորականներ և այլ շահագրգիռ անձիք:

Մասնակիցները նախ այցելեցին Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան, ծաղինկներ դրեցին նրա հուշարձանին: Այդուհետ այցելեցին Մեծ հայրենականում ընկած դսեղցիների հիշատակը հավերժացնող հուշահամալիր, որի հարակից տարածքում Կենի տեսակի շուրջ 150 ծառաթփեր տնկեցին: Ծառատունկից հետո մասնակիցները «Գիքորի արահետ» անունը կրող անտառային կածանով քայլերթով այցելեցին Սուրբ Հարություն մատուռ («Ագռավի տապան», 13 դ.), «Սուրբ Գրիգոր Բարձրաքաշ» վանական համալիր և այլ պատմամշակութային հուշարձաններ:

Միջոցառման ավարտին մասնակիցները Դսեղի մշակույթի տան դահլիճում դիտեցին Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի «Թումանյանի հեքիաթները» ներկայացումը:

Լուսաբանում՝ Անկյուն + 3 ՀԸ