«Վալլեքս» խմբի «Թեղուտ» և «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲ ընկերությունների աշխատողները 2016թ. հուլիսի 17-ին՝ հուլիսի երրորդ կիրակի օրը, նշեցին իրենց մասնագիտական տոնը՝ «Հանքագործի և մետալուրգի օրը»:

Տոնին ընդառաջ «Թեղուտ» ՓԲ ընկերությունում, հարակից Թեղուտ և Շնող համայնքներում կազմակերպվել էին շախմատի, բազկամարտի և մինի ֆուտբոլի՝ «Առողջ միջավայր – առողջ կենսակերպ» խորագրով մրցաշարեր:

«Թեղուտ» ՓԲ ընկերության տարածքում գտնվող մարզահրապարակում հուլիսի 17-ին կազմակերպված հանդիսավոր արարողության շրջանակներում ընկերության 10 աշխատողների հանձնվեցին շնորհակալագրեր և հայտարարվեց նրանց դրամական պարգևատրման մասին, ինչպես նաև տեղի ունեցան ֆուտբոլի կիսաեզրափակիչ և եզրափակիչ հանդիպումները և հանձնվեցին մրցաշարերի հաղթողների մրցանակները:

Տոնական օրը «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲ ընկերության աշխատողների համար կազմակերպված տոնական ճաշի շրջանակներում՝ մասնագիտական առաջադիմության և արդյունավետ աշխատանքի համար, Հանքագործի և մետալուրգի օրվա առթիվ պարգևներ հանձնվեցին նաև Ալավերդու պղնձաձուլական գործարանի մի շարք աշխատողների: