Հոկտեմբերի 18-ին կայացավ «Թեղուտ» և «Վալլեքս Տուր» ՓԲԸ աշխատակցուհիների նախաձեռնող խմբի ընդլայնված հերթական խորհրդակցությունը: Քննարկվեցին անցած ամիսների ընթացքում կատարված և առաջիկայում սպասվելիք միջոցառումները: Խորհրդակցության ընթացքում խոսվեց նաև ընկերության գործունեության և հարակից համայնքներում առկա խնդիրների լուծման մասին:
Ձևավորված կանանց նախաձեռնող խումբը տարիներ շարունակ ընկերության ղեկավարության հետ միասին աջակցում է տարաբնույթ սոցիալական ու կրթամշակութային ծրագրերի իրականացմանը ՝ բուժզննումներ և վիրահատություններ, հանգստյան տների ուղեգրեր, կանանց միամսյակի միջոցառումներ, թատերական ներկայացումների, համերգների դիտումներ, կինոդիտումներ: