Վալլեքս խմբի «ՄԳՏՍՄ ՍԵՐՎԻՍ» ընկերությունը հունվարի 29-ին նշեց իր հիմնադրման 15-ամյակը: Տոնական միջոցառումը սկսվեց Վալլեքս խմբի ընկերությունների փոխնախագահ Գեորգի Մեջլումյանի շնորհավորական խոսքով և բարեմաղթանքներով՝ ուղղված ներկաներին և ընկերության ողջ անձնակազմին, ինչին, ըստ տոնական օրակարգի, հաջորդեցին ավանդական պարգևատրումները՝ «Երկարամյա բարեխիղճ աշխատանքի համար»:
«ՄԳՏՍՄ ՍԵՐՎԻՍ» ընկերության շնորհակալագրերով և դրամական պարգևներով պարգևատրվեցին մի շարք աշխատակիցներ, ինչպես նաև լավագույն գործընկերներ: Միջոցառումը շարունակվեց տարբեր խաղարկություններով, գեղարվեստական ելույթներով և եզրափակվեց տոնական տորթի հյուրասիրությամբ: