Ստեփանակերտի «Վալլեքս Գարդեն Հոթել» հյուրանոցային համալիրի տարածքում տեղի ունեցավ տոնական միջոցառում` նվիրված Հանքագործի և Մետալուրգի Օրվան:

Տոնական միջոցառմանը մասնակցում էին Ընկերության աշխատակիցներ, Կաշենի լեռնահանքային համալիրում աշխատանքային պրակտիկա անցնող ուսանողներ, գործընկերներ Ալավերդու պղնձաձուլական գործարանից և Հայաստանի Ազգային Պոլիտեխնիկական համալսարանից, ստեփանակերտցիներ:

Տոնակատարության գեղարվեստական մասն ապահովել էին Հայաստանի երգի պետական թատրոնի արտիստներն ու  Ստեփանակերտում անցկացվող «Պար առանց սահմանների» փառատոնի մասնակիցները:

.

.