Ս․թ․ սեպտեմբերի 27-28-ը Ծաղկաձորում ՀՀ հանքագործների և մետալուրգների միության կողմից անցկացվեց “Ժամանակակից հանքարդյունաբերություն․ մարտահրավերներ և հնարավորություններ, Հայաստանի հեռանկարները գլոբալ տնտեսական համատեքստում” խորագրով միջազգային ֆորումը։ Հանքարդյունաբերական ֆորումի նպատակն էր միավորել ոլորտի տեղական և միջազգային լավագույն փորձագետներին՝ քննարկելու ՀՀ հանքարդյունաբերության պոտենցիալը, ոլորտի մարտահրավերներն ու զարգացման ուղիները։
“Վալլեքս” խմբի “Լեռնամետալուրգիայի ինստիտուտ” ՓԲԸ կողմից ֆորումին և քննարկումներին մասնակցեցին ընկերության փոխտնօրեններ Սուրեն Երիցյանն ու Արարատ Մկրտումյանը։